News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Վանեվանի համայնքապետ է ընտրվել նախկին գյուղապետ Նորայր Հարությունյանի որդին՝ Իգոր Հարությունյանը, ընտրության արդյունքները համայնքի բնակիչների մեջ դժգոհություն են առաջացրել։ Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, NEWS.am-ի ի հետ զրույցում Վանեվան համայնքի ավագանու անդամ Գոհար Գալստյանն ասաց, որ Իգոր Հարությունյանն իր ազգականներին գրանցել է Վանեվան համայնքում, որպեսզի մասնակցեն ընտրություններին.

«Իր ազգականներին բերել է, գրանցել է Վանեվան համայնքի վրա, ընտրությունն արել են, գնացել են: Իրենք գյուղի բնակիչ չեն, մենք իրենց չենք ճանաչում։ Գյուղի բնակիչները ուզում էին գյուղապետի պաշտոնին տեսնել Էմին Սարգսյանին, բայց խաբեությամբ անցավ նախկին գյուղապետի որդին։ Հայրն իր պաշտոնը հանձնեց որդուն»։

Ավագանու անդամն ասաց, որ բնակիչները պատրաստվում են բողոքարկել. «Այսպես չենք թողնելու»։

Նշենք, որ համայնքապետի ընտրություններին իրենց թեկնածությունն էին ներկայացրել Էմին Սարգսյանը եւ Իգոր Հարությունյանը։ Իգոր Հարությունյանը հավաքել է 104, իսկ Էմին Սարգսյանը՝ 102 ձայն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Հիշեցնենք, որ 6 ամիս առաջ Վանեվան համայնքի բնակիչները բողոք ակցիա էին իրականացնում՝ պահանջելով համայնքապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը։ Նորայր Հարությունյանն այդ պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չհրավիրելու, ս.թ. ապրիլի 13-ին Վանեւան համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ