News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտադատարանական սպանությունների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ագնես Կալամարը քննադատել է Սաուդյան Արաբիայի արքայազնին՝ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված պատասխանատվությունից խուսափելու համար։

Ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում արքայազն Մուհամմեդ բին Սալմանը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանության հրաման չի տվել, եւ նախօրոք չի իմացել այդ մասին, սակայն նշել էր, որ, որպես Սաուդյան Արաբիայի առաջնորդ, պատասխանատվությունն իր վրա է։

Կալամարը, որը անկախ հետաքննություն է անցկացրել եւ թագաժառանգ արքայազնին այդ սպանության հետ կապող «հավաստի ապացույցներ» է հայտնաբերել, արքայազնի այդ դիրքորոշումը «խնդրահարույց» է անվանել։

«Նա իր վրա է վերցնում սպանության կորպորատիվ պատասխանատվությունը, ինչն ինքնաբերաբար պարզ է»,- AFP-ին տված հարցազրույցում ասել է Կալամարը։

Նրա խոսքերով, հարցազրույցով նշանավորվել է արքայազն Մուհամմեդի զիջումը, որ «Խաշոգջիի սպանությունը պետության կողմից սպանություն է»։ Սակայն փորձագետը քննադատել է արքայազնին, որ «հանցագործության համար անձնական պատասխանատվություն» չի վերցրել։ «Նա հսկայական դիստանցիա է ստեղծում իր եւ հանցագործության միջեւ՝ պնդելով, թե ինքը չի կարող պատասխանատվություն կրել Սաուդյան Արաբիայի բոլոր պետական ծառայողների վարքագծի համար»,- հավելել է Կալամարը։

Նա նշել է, որ «վերջին 12 ամիսների ընթացքում սաուդյան պետությունը, նրա տարբեր ներկայացուցիչները եւ արքայազնը հանցագործության բնույթի առնչությամբ ստել են միջազգային հանրությանը»։ «Ինչո՞ւ պետք է մենք այժմ հավատանք նրա խոսքին, որ, այո, նա կորպորատիվ պատասխանատվություն ունի, սակայն չունի անձնական պատասխանատվություն։ Դա բավարար չէ»,- կարծում է Կալամարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ