News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սոչիում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստը, որին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Նա, մասնավորապես, հայտնեց, որ նիստի ընթացքում ինքն անդրադարձել է փակ սահմաններին եւ տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտող գործոններին, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությանը, որը հակասում է իրենց կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին: Ընդգծելով Սեւծովյան երկրների ճանապարհային ենթակառուցվածքների սերտ կապը՝ փոխխոսնակը նկատեց, որ Սեւծովյան ավազանը Եվրոպայի եւ Ասիայի տնտեսական հիմնական խաչմերուկն է, այդ պատճառով չափազանց կարեւոր են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների տնտեսական համագործակցության հեռանկարները:

Փոխխոսնակը նկատեց, որ նիստի ընթացքում ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձել է բարձրացնել ղարաբաղյան կարգավորման թեման, սակայն նա ընդգծեց, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է, եւ այդ պատճառով Հայաստանն անընդունելի է համարում կազմակերպության գործունեությունը քաղաքականացնող փորձերը՝ իր իրավասությունները գերազանցող եւ կանոնադրությանը հակասող փաստաթղթերի ընդունման միջոցով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ