News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի խումբ քաղաքացիներ քիչ առաջ Բաղրամյան 26-ի դիմաց պաստառներ էին պարզել։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում գտնվող քաղաքական բանտարկյալներին։ Ակցիան իրականացնում էին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը եւ Հելսինկյան ասամբլեայի Երեւանի գրասենյակի ղեկավար Նատալյա Մարտիրոսյանը։

NEWS.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց, որ այդ ակցիայի միջոցով իրենք իրենց աջակցությունն են հայտնել քաղաքական բանտարկյալներին։ 

Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ