News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու  որոշումն ուժի մեջ թողնելու  առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման դեմ  պաշտպանների ներկայացրած բողոքն առանց քննության թողնելով Վերաքննիչ ատյանը խուսափել է արդարադատություն իրականացնելուց։  Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից կայացված որոշմանը։

Նշենք, որ օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ: 

Քոչարյանի պաշտպանների բողոքը առանց քննության թողնելու մասին իր որոշման մեջ, դատարանն արձանագրել է, որ  քրեական գործն առաջին ատյանի դատարանի դատական քննության փուլում գտնվելու պարագայում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները:

«Դատարանի պատճառաբանությունը սխալ է, այս եղանակով դատարանն ուղղակի փորձել է խուսափել արդարադատություն իրականացնելուց։  Օրենքի բառացի վերարտադրությունը չի ենթադրում  այդ իրավունքի ապահովումը,  Եվրոպական կոնվենցիայով արձանագրված է, որ անձը իր խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել։  Այս գործը դատարանների համար խնդրահարույց է, քանի որ հասկանում են,  որ դրական որոշում տալը լուրջ խնդիր է առաջացնելու իրենց համար, իսկ բացասական որոշում տալը ստվեր է գցելու իրենց մասնագիտական կարիերայի վրա»,–հայտարարեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ անփոփոխ թողնելով Վերաքննիչ քրեկան դատարանի կողմից նրա նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը։

 Առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը բողոքարկել էին վերադաս ատյանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ