News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահի նստավայր այցելության ժամանակ մուտքի մոտ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը փորձեց անվտանգության աշխատակիցների պաշտպանությունը ճեղքելով մոտենալ Վլադիմիր Պուտինին:

Լրագրողին կանգնեցրին, սակայն նա հասցրեց բղավել. «Ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտավորություններ»։ Ռուսաստանի նախագահը ժպտաց և պատասխանեց. «Մենք միշտ կատարում ենք»: Լրագրողի հարցին՝ երբ է «Ռուսաստանը դուրս գալու իկուպացված տարածքներից», Պուտինը պատասխանեց. «Երբ մենք նման որոշում կայացնենք»։

Դրանից հետո Պուտինը մտավ շենք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի է ունենում բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նույն նպատակով Հայաստան են ժամանել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ