News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական միության շրջանակում ամենանպաստավոր ազդեցությունն են ունենում մասնակից երկրների տնտեսությունների աճի վրա, նպաստում մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը։ Այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Երեւանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ շարունակում են աճել նաեւ ԵՏՄ պետությունների ամփոփ ՀՆԱ-ները, ավելանում է արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրությունը։ «Միեւնույն ժամանակ, մեր միավորման առջեւ կանգնած են նաեւ նոր մասշտաբային խնդիրներ։ Միեւնույն ժամանակ, մեր կարծիքով, հատուկ ուշադրություն պետք է դարձվի պատնեշների վերացման համակարգային աշխատանքին ապրանքների եւ ծառայությունների առեւտրի ոլորտում, ընդ որում՝ շուկայի տարբեր հատվածներում։ Գերակայությունների թվում է նաեւ ընդհանուր միութենական կարգավորման ներդրումը ֆինանսական ոլորտում։ Ընթացիկ նիստի արդյունքներով՝ նկատի ունեմ հաստատել ԵՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը»,- նշեց Պուտինը։

Այդ փաստաթուղթը կդառնա բանկային եւ ապահովագրական ծառայությունների մատուցման համընդհանուր կանոնների, արժեթղթերով գործառնությունների «ճանապարհային քարտեզ»։ «Ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների իրականացումը թույլ կտա պարզեցնել մեր երկրների քաղաքացիների համար ֆինանսական գործիքների հասանելիությունը, շուկայի այդ հատվածը դարձնել միասնականացված եւ թափանցիկ, նշեց ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ լավ տեմպերով է ընթանում նաեւ միութենական օրենսդրության կատարելագործման գործընթացը էներգետիկայի ոլորտում։ Արդեն առաջիկայում ուժի մեջ կմտնեն ԵՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի ձեւավորման պայմանավորվածությունները։ Ընդհանուր էլեկտրաէներգետիկական տարածքը պետք է կազմավորվի գազի, նավթի եւ նավթամթերքների միութենական շուկաների ստեղծման հետ միաժամանակ 2025 թվականին։ Առաջին հերթին անհրաժեշտ է ավարտել անդամ երկրների օրենսդրությունների միասնականացման գործընթացը գազի մատակարարման եւ փոխադրման ոլորտում։

«Մեծ նշանակություն ենք տալիս ԵՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետեւելիության մասին համաձայնագրի արագ իրականացմանը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, մեր այսօրվա որոշման համաձայն, կստանա համապատասխան լրացուցիչ լիազորություններ։

Կարեւոր է ապահովել միութենական շուկայում արտադրանքի շրջանառության թափանցիկությունը, դրա համար հարկավոր է հաստատել իրավաբանորեն նշանակալի էլեկտրոնային ապրանքային ուղեկից փաստաթղթերի լիարժեք փոխանակում, ինչպես նաեւ ավելի եռանդուն ներդնել ապրանքների էլեկտրոնային մակնշավորումը։ Օրինակ՝ մի շարք ապրանքների մակնշավորման պիլոտային նախագիծը հաստատեց այս միջոցառման արդյունավետությունը կոնտրաֆակտային արտադրանքի դեմ պայքարում, ավելացրեց հարկային մուտքերը»։

Պուտինը տեղեկացրեց, որ հոկտեմբերի վերջին ուժի մեջ կմտնի ժամանակավոր համաձայնագիրը, որը կհանգեցնի ազատ առեւտրի գոտու ստեղծմանը ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ։ «Դրա իրականացումը կհանգեցնի ներմուծման սակագների զգալի նվազման, այլ սահմանափակումների վերացման, որոնք խանգարում են ապրանքային հոսքերի շարժին։ Այս ամենն, անշուշտ, կնպաստի փոխադարձ առեւտրի եւ ներդրումների աճին»։

«Ընդհանրապես, մեր միության շփումների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է։ Միավորումը համագործակցության վերաբերյալ առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների եւ ավելի քան 20 միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ։ Դրանք են թե՛ Սերբիան, թե՛ Իսրայելը, թե՛ Եգիպտոսը։ Շուտով կմեկնարկեն ազատ առեւտրի գոտու վերաբերյալ նման բանակցություններ Հնդկաստանի հետ՝ նրա վիթխարի, հսկայական շուկայով հանդերձ։ Արագ զարգացող տնտեսություն է, տեմպերով այն այսօր աշխարհում թիվ մեկն է»,- ասաց նա։

Պուտինը նշեց, որ ԵՏՄ-ն արդեն վաղուց եւ արգասաբեր ընդլայնում է փոխգործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դինամիկ տնտեսությունների հետ։ Անհրաժեշտ է այսուհետ եւս սերտ կապեր շարունակել Եվրասիական միության եւ Շանհայի համագործակցության կազմակերպության ու ԱՍԵԱՆ-ի երկրների միջեւ, աշխատել հօգուտ ավելի մեծ եվրասիական գործընկերության։

«Այս համատեքստում հատուկ դեր են խաղում Չինաստանի հետ Եվրասիական տնտեսական միության առեւտրատնտեսական հարաբերությունները։ Մենք համոզված ենք, որ շուտով Չինաստանի հետ համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելը կդառնա քայլ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ ԵՏՄ շրջանակում ընթացող գործընթացների համակցման ճանապարհին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ