News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խնդիրը ուժեղ բիզնեսի զարգացման պայմանների ստեղծումն է: Այս մասին հոկտեմբերի 1-ին «ԵՏՄ երկրների արդյունաբերության արտահանման-ներմուծման հնարավորությունները եւ նրանց գործընկերությունը որպես Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժի հիմք» թեմատիկ նիստի ժամանակ ասաց ԵՏՀ Կոլեգիայի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության համալիրի հարցերով անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինը: Նրա խոսքով՝ ԵՏՄ գոյության տարիներին գրանցվել են հաջողություններ, սակայն նաեւ շտկումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

«Միությունն, ըստ էության, նոր-նոր սկսում է ծավալվել: 2019 թվականի 6 ամիսների արդյունքներով՝ ԵՏՄ շրջանակում արդյունաբերության աճը կազմել է ավելի քան 2 տոկոս: Նման ցածր ցուցանիշները կապված են աշխարհում առեւտրային պատերազմների ֆոնին անբարենպաստ պայմանների հետ: Սա խոսում է այն մասին, որ նոր մոտեցումներ են անհրաժեշտ, որոնց մշակմանը պետք է ներգրավվի նաեւ բիզնեսը: Դրա համար անհրաժեշտ է համաձայնեցնել Միության շրջանակում արդյունաբերության եւ տրանսպորտի զարգացման միջոցառումները, ինչպես նաեւ աշխատել տնտեսության 19 կոնկրետ ճյուղերի ուղղությամբ: Կարեւոր բաղադրիչ պետք է լինի լոգիստիկայի ծախսերի կրճատումը: Վերջապես՝ եթե ԵՏՄ-ն ցանկանում է համաշխարհային տնտեսության մեջ իր արժանի տեղն ունենալ, անհրաժեշտ է աշխատել անդրազգային ընկերության ստեղծման ուղղությամբ»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ