News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ կասկածվող սաուդյան մարդասպանները ծիծաղել եւ կատակներ են արել նրա անդամահատման մասին։ Այս մասին հայտարարել է բրիտանացի փաստաբան Հելենա Քենեդին, որն օգնել է ՄԱԿ փորձագետներին հետաքննել լրագրողի սպանությունը, հայտնում է AFP-ը։

Նա պատմել է, թե ինչ է լսել հյուպատոսությունում արված աուդիոձայնագրություններում։ Փաստաբանի խոսքերով, Խաշոգջիին «մատաղի կենդանի» են անվանել։

«Նրանք քննարկում էին, թե կտեղավորվի արդյոք այդ կերպ մարմինը պայուսակում»,- ասել է նա BBC-ի փաստագրական հաղորդման եթերում։ Նրա խոսքերով, մարդասպանների խմբում է եղել նաեւ պաթոլոգաանատոմը, որն օգնել է անդամահատել լրագրողի մարմինը։ Նա ասել է, որ հաճախ է լսում երաժշտություն, երբ դիակներ է հերձում, երբեմն էլ այդ ժամանակ սուրճ եւ սիգար է լինում ձեռքի տակ։

Նա նաեւ ասել է․ «Կյանքումս առաջին անգամ եմ դիակին գետնի վրա հերձում, նույնիսկ մսագործը դրա համար կախում է կենդանուն»։

Սպասելով Խաշոգջիին՝ մարդասպաններն ասում են․ «Եկա՞վ արդյոք մատաղի կենդանին»։

Թուրքիան ՄԱԿ-ին ավելի քան 45 րոպեանոց ձայնագրություններ է տվել գործի հետաքննության համար։

Խաշոգջին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, որպեսզի ամուսնալուծության փաստաթղթեր ստանա։ Դրանք անհրաժեշտ էին իր հարսնացուի հետ ամուսնանալու համար։ Դրանից հետո նրան այլեւս ոչ ոք ողջ չի տեսել։

ՄԱԿ հատուկ զեկուցող Ագնես Կալամարը, որը նույնպես լսել է ձայնագրությունները, նշել է, որ ինչ-որ մեկն այնտեղ ասում է․ «Նա շուն է, հագցրու սա գլխին, փաթաթիր, շրջիր»։ «Կարելի է միայն ենթադրել, որ նրա գլուխը կտրել են»,- պարզաբանել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ