Արիզոնայում հայրը սպանել է 6-ամյա որդուն՝ փորձելով նրա մեջից քշել սատանային։ AP-ը հայտնում է, որ Պաբլո Մարտինեսուին առաջին կարգի սպանության մեղադրանք է առաջադրվել։
Ոստիկանները պասկուա յակի ցեղի համայնքում, որը Թուսոնից հարավ-արեւելք է գտնվում, տանը մահճակալի մեջ հայտնաբերել են մերկ երեխայի։ Մարտինեսը խոստովանել է, որ նրան 10 րոպե պահել է տաք ջրի տակ։ Նրա խոսսքերով, ինքը որդու մեջ ինչ-որ չար բան է տեսել եւ ցանկացել է քշել դրան։