News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք աշխարհում տրանսպորտալոգիստիկ ոլորտի արմատական բեկում ենք դիտարկում։ Այս մասին «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային պոտենցիալը» համաժողովի եզրափակիչ նիստում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա, մասնավորպես, նշել է․

«Տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտը հատուկ նշանակություն ունի ԵՏՄ-ի համար։ Պետությունների ղեկավարների կողմից դրված է մինչեւ 2025թ․ ապրանքների փոխադրման ժամանակ գոյություն ունեցող պատնեշները հանելու համատեղ նախագծերի հավակնոտ խնդիր։

Այս խնդրի լուծման համար 2017թ․ ԵՏՀ-ն ընդունել է երկու «ճանապարհային քարտեզ»։ Փուլ առ փուլ ներդաշնակեցվում են ներքին օրենսդրությունները, խորացվում է վերահսկող մարմինների համագործակցությունը։ 2018թ․ հունվարի 1-ին ուժի մեջ մտած ԵՏՄ նոր Մաքսային օրենսգիրքն ամրապնդել է լոգիստիկ մեխանիզմների զարգացման համար կարեւոր տրանզիտային մեխանիզմը, ինչպիսիք են՝  էլեկտրոնային տրանզիտը, էլեկտրոնային հռչակագրումը, ավտոմատ գրանցումը։ Մեր առջեւ նույնպես կանգնած են բարդ խնդիրներ՝ կապված տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարումը ինտելեկտուալ համակարգերով համալրելու հետ, որը լուրջ ներդրումներ է պահանջում։ Արագացումը կարեւոր է, քանի որ լոգիստիկայի եւ տրանսպորտի ոլորտի գլոբալ մակարդակում ոչինչ իր տեղում կանգնած չէ եւ հեղափոխական փոփոխություններ է կրում։ Հիմնական գլոբալ մարտահրավերը, որ կանգնած է մեր առջեւ, այն է, որ ժամանակակից թվային հարթակները եւ էկոհամակարգերը փոխում են աշխատանքի բաժանման, բիզնեսի եւ պետության կառավարման մոդելների միջազգային տրամաբանությունը։ Նրանք հրաժարվում են հին գործառույթներից եւ գործընթացներից, առաջարկում են նոր ծառայություններ, այդ թվում՝ պետական, որոնք արագացնում են գործընթացները՝ կրճատելով ապրանքների փոխադրման ծախսերը։ Մեծ զանգվածային տվյալների կուտակման շնորհիվ արհեստական ինտելեկտի հիման վրա որոշումների ընդունման գործընթացում հարթակների սեփականատերերը ձեւավորում են հսկայական թվով մարդկանց սպառողական պահանջարկը։

Առավել հաջողակ ընկերությունները եւ երկրները անցնում են հարթակային մոդելներին եւ նրանց ծառայությունները իրացվում են որպես թվային սպասարկումներ։ Մյուս կողմից, լոգիստիկայի ոլորտ են մտնում առեւտրային էկոհամակարգերը, որոնք դադարում են տրանսպորտային ընկերությունների հաճախորդ լինել եւ իրենք են դառնում այդպիսին՝ ստեղծելով տրանսպորտալոգիստիկ համակարգ։ Նման հարթակների վառ օրինակ են «Ամազոն»-ը եւ «Ալիբաբա»-ն։ Առաջինը տարվա սկզբին թողարկեց «Ամազոն-լոգիստիկ» նախագիծը, որը կարող է հարված հասցնել ավանդական լոգիստիկ եւ տրանսպորտային ընկերություններին։ «Ալիբաբա»-ն արդեն այսօր կառավարում է Ասիայում տրանսպորտային հոսքերի զգալի մասը եւ ձգտում է գլոբալ ազդեցության։ «Ամազոն»-ի փորձը  եւ արտադրողների հետ նրա դատական քաշքշուկները ցույց են տալիս, որ ընկերությունը հարթակային լուծումների ճանապարհով կարողանում է կառավարել սպառողների նախասիրությունները։ Ֆրանսիայի խոշոր արտադրողներից մեկը կանգնած էր սնանկացման եզրին, քանի որ «Ամազոն»-ը որոշել էր նվազեցնել նրա ապրանքների վաճառքը։ Սա վառ օրինակ է այն բանի, երբ արտադրողի հաջողակ մրցունակությունը որոշվում է ոչ թե իր արտադրանքի որակով, այլ կողմնակի հարթակով։ Սա նոր իրողություն է։ Լոգիստիկ ոլորտում սա հաճախ կդրսեւորվի։ Կողմնակի թվային հարթակը կորոշի՝ կօգտագործվեն թե չեն օգտագործվի կամուրջները, ճանապարհները։ Սպառման համար արդեն կարեւոր չէ, թե ով եւ ինչպես է մատակարարում ապրանքը։ Ընտրության հիմնական չափանիշ են դառնում ժամանակը եւ գինը։ Մի քանի տարուց տրանսպորտային ընկերությունները կմրցակցեն արդեն ոչ թե առաքման օրերով եւ շաբաթներով, այլ՝ ժամերով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրողի գներն աճել են 7,5%-ով
Եվրասիական տնտեսական միության համար գյուղատնտեսական ապրանքների արտադրողական գների ինդեքսը 2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի համեմատ կազմել է 107,5 տոկոս...
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
Ամենաշատ