News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Այսօր ես կնախընտրեի այս հարթակն օգտագործել իրական կոռուպցիոներներից խոսելու համար, թե ինչ չափի վնաս են նրանք հասցրել, սակայն ստացվեց մի բան, որ նոր Հայաստանում որոշ տեղերից կազմակերպվեց շինծու քրեական գործ, որն աղերս չունի օրինական եւ իրավական լինելու հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։

«Մինչ քրգործի հարուցումը երկրի վարչապետին սխալ ինֆորմացիա էր զեկուցվում իմ վերաբերյալ՝ մեր բոլորի համար պարզ է, որ թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից։ Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկությունները, տարատեսակ սուտ տեղեկություններ, որ վարչապետի կողմից հարց էր հնչեցվում, թե ինչ կապ ունեն այդ ամենն ինձ հետ։ Ես ամեն անգամ վարչապետին ներկայացրել եմ, որ դրանք կեղծ են, չեն համապատասխանում, եւ հենց ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից արված լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք փաստեցին, որ նման բաներ չկան, իրենք խոսեցին դրա մասին, իրենք էլ հերքեցին»,–նշեց նա։

Սանասարյանը պնդեց՝ եթե կար տեսանյութ, ապա ինչու ինքը կաշառքի գործով չի անցնում. «Դուք հիշեք, որ ինչ–որ տեսանյութեր կար, որտեղ ես կաշառք էի վերացնում, եթե այդպիսի տեսանյութ լիներ, ես այլ քրեական գործով այստեղ նստած չէի լինի, կաշառքի հոդվածը ավելի ծանր հոդված է, այն էլ տեսանյութով լրիվ այլ բանի մասին է խոսքը»։

Նա վստահ է՝  փորձ էր արվում վարչապետի եւ իմ միջեւ սեպ խրել. «Ես հստակ ասել եմ, որ փորձ է արվում վարչապետի եւ իմ միջեւ սեպ խրել, ես չգնացի զգացմունքային ճանապարհով, իմ համար վրդովեցնող է այս երեւույթը, որ ավելի քան 11 տարի կռիվ տամ հանցավոր իշխանության դեմ, ու այդ հանցավոր իշխանության սիմվոլները՝ Սերժ Սարգսյանից սկսած մինչեւ ապերներ ու արշակներ այսօր թրեւ են են գալիս, բայց մարդը, որն իր ողջ գիտակցական կյանքը կռիվ է տվել այդ մարդկանց դեմ, նրա վերաբերյալ գործը դատախազության կողմից հանցակցությամբ ուղարկվեց դատարան։ Բայց մյուս կողմից ես ուրախացա, որովհետեւ ասելու էին՝ կոծկեցին կոռուպցոների գործը, հիմա բոլորի համար բաց դատական պրոցես կլինի, մենք բոլոր առիթներով կներկայացնենք, թե ինչ գործի մասին է խոսքը, հույս ունեմ ՔԿ–ում քննվող հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ ՊՎԾ տված տեղեկանքի հիման վրա իրավական գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին, եւ բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում  ՊՎԾ–ն իր ղեկավարի հետ միասին, եւ ուր տարած գործը, որը կապ չուներ բուն թեմայի հետ»։

Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել հեղափոխության առանցքային դեմքերից մեկի՝ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի մատնանշած հեմոդիալիզի պարագաների գնման ոլորտում չարաշահումների դեպքերի առթիվ:

Ըստ դատախազության՝ Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» եւ Վանաձորի բժշկական կենտրոններում 2015-ից մինչեւ 2019-ի սկիզբը հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերը եղել են ոչ մրցակցային, կազմակերպվել են օրենքի խախտումներով։

Հեմոդիալիզի գնման ոլորտում ստուգումներից ու հենց ՊՎԾ պաշտոնյաներին կալավորելուց հետո մեղադրանք առաջադրվեց նաեւ Դավիթ Սանասարյանին: Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Սանասարյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու համար: 

Տպել
Ամենաշատ