News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խոհարարական ոլորտի հետ կապ ունեցող Reddit-ի օգտատերերը հայտնել են այն նշանների մասին, որոնք օգնում են որոշել վատ ռեստորանը: Նրանց պատասխանների թրեդը ստացել է 42 հազար լայք, փոխանցում է Lenta-ն: 

Շատերը խորհուրդ են տալիս առաջին հերթին ուշադրություն դարձնել հաստատության մաքրությանը: «Եթե ճաշասրահը կեղտոտ է, պատկերացրեք, թե ինչ է կատարվում խոհանոցում, որը ոչ ոք չի տեսնում»,- զգուշացրել է Mkicon օգտատերը: Faploist օգտատերը հանձնարարել է զննել աղամանները. եթե դրանց վերին մասը կեղտոտ է եւ անցքերը խցանված են, այն վաղուց չեն լվացել:

StumbleKitty մեկնաբանը պատմել է այն մասին, թե ինչպես ստուգել ըմպելիքների ավտոմատների մաքրությունը: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է անձեռոցիկով մաքրել ծորակը: Եթե այն վարդագույն կամ նարնջագույն լինի, ապա ծորակի մեջ բակտերիաներ են բազմացել: Նա ասել է որ սառույցի սկուտեղի մեջ կարող են ջրիմուռներ լինել:

Որոշ օգտատերեր նշել են, որ ավելի լավ է չուտել այն ռեստորաններում, որի ճաշացանկը չափից ավելի տարատեսակ է: Սա նշանակում է, որ ճաշատեսակների մեծ մասը հանվում է սառնարանից եւ տաքացվում, այլ ոչ թե հատուկ հյուրի համար պատրաստվում: Squid50s օգտատերը նաեւ նշել է, որ արժե խուսափել այն ռեստորաններից ու սրճարաններից, որտեղ տարբեր խոհանոցների ճաշատեսակներ են մատուցում. օրինակ՝ պիցցա եւ սուշի:

Օգտատերերի մի մասը խորհուրդ է տվել ուշադիր զննել հաստատության աշխատակիցներին: Եթե նրանք ուժասպառ եւ հոգնած տեսք ունեն, նրանց աշխատանքի որակը կարող է նվազել: Դրանից բացի, դա կարող է նշանակել, որ ռեստորանի ղեկավարությունը քիչ թվով աշխատակիցներ է պահում, օրինակ՝ մաքրողների, ստիպելով այդ աշխատանքը կատարել մյուսներին:

Bellabane օգտատերը խորհուրդ է տվել հեռանալ սուշի մատուցող հաստատություններից, եթե այնտեղ ձկան հոտ է գալիս: MaterialImportance մեկնաբանը գրել է, որ ձկնային ռեստորաններում ավելի լավ է հարցնել, թե նրանք որտեղից են վերցրել այս կամ այն մթերքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ