News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


«Այլընտրանք» ՀԿ-ի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են Քննչական կոմիտեից արդար քննություն իրականացնել Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի մասով։ Նրանք եկել են «Պահանջում ենք արդար քննություն», «Սպային հարվածողը հարվածում է ազգին» գրությամբ պաստառներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք  ծեծի են ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Ըստ ԶԼՄ-ների՝ ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, նա տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:

Լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը մասնակցություն չի ունեցել դեպքին։ Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ