News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիեւում Գերագույն ռադայի շենքի մոտ մի քանի հարյուր ազգայնականներ են հավաքվել, որոնք պահանջում են չեղարկել «Շտայնմայերի բանաձեւը», հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Ցուցարարների ձեռքին կան «չհանձնել ազգային շահերը» գրությամբ պաստառներ: Նշվում է, որ այս պահին Գերագույն ռադայի շենքում է գտնվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը խորհրդակցություն է անցկացնում խորհրդարանական խմբակցությունների առաջնորդների հետ:

Այդ հանդիպման ավարտին Զելենսկին կմասնակցի «Ազգի ծառա» խմբակցության նիստին: Ընդ որում, ակնկալվում էր, որ նա ներկա կլինի խորհրդարանի ընդհանուր նիստին:

Ավելի վաղ հրապարակվել էր «Շտայնմայերի բանաձեւի» ամբողջական տեքստը: Պարզվել է, որ փաստաթղթով սահմանվում է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին ուկրաինական օրենքի ուժի մեջ մտնելու կարգը, սակայն չի կարգավորվում ինքնահռչակ հանրապետությունների եւ Ռուսաստանի միջեւ սահմանի նկատմամբ վերահսկողության տրամադրումն Ուկրաինային:

«Շտայնմայերի բանաձեւի» տեքստը ստորագրվել էր հոկտեմբերի 1-ին Մինսկում Դոնբասի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ շփման խմբի նիստի ժամանակ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ