News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տվյալ օրինագծի ընդունումից հետո պատգամավորների աշխատավարձերը չեն բարձրանա: Այս մասին այսօր «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հարցին, հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Ընդ որում, նա կատակով հույս հայտնեց, որ այդ նորությունը չի վշտացնի պատգամավորներին: Ի պատասխան՝ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն եւս կատակով ասաց. «Դժվար է ասել՝ դա լավ է, թե՝ վատ»:

Նշենք, որ առաջարկված օրինագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից բարձրացնել մինչեւ 68 000 դրամ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ