News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Եթե խոսքը Հայոց եկեղեցու մասին է, ապա Հայոց եկեղեցին հայ ազգն է ներկայացնում, եւ միանշանակ իր զավակները պաշտպանում են եկեղեցին, հանձինս ինձ, բայց եթե կան հոգեւորականներ, որոնց ես չեմ ընդունում, եթե անհատի մասին է խոսքը, ուրեմն ինքը գիտի՝ ինչ է ասում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան եկեղեցականներ, որոնք քանդում են կառավարության ոտքի տակը, եւ այդպիսիք ծնկի կբերվեն:

«Իսկ ով է ասում, որ եկեղեցականները կառավարության ոտքի տակը քանդում են: Հայոց եկեղեցուն ոչ ոք չի կարողացել ծնկի բերել՝ լինի սելջուկ, թե մոնղոլ-թաթար: Ես չեմ պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջ եկեղեցու մասին նման բան ասի: Հավանական է, որ 1-2 անհատի մասին է: Եթե մի քանի անհատի մասին է, ես էլ եմ դրան կողմնակից: Ես շատ հոգեւորականների հետ չունեմ եւ չեմ էլ ուզի, որ նրանք հոգեւորական լինեն, եւ կուզեմ նրանց փիլոնից զրկեն»,-ասաց Վարդան Ղուկասյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երկուշաբթի է․ հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Վեհափառի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ
Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ…
Այսօր Ղազարոսի հարության հիշատակության օրն է
Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս...
Ամենաշատ