News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2020-ի հունվարին Էկվադորը կլքի Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՆԱԵԿ): Էկվադորի էներգետիկայի եւ չվերականգնվող բնական ռեսուրսների նախարարության հաղորդմամբ՝ պատճառը արտաքին մարտահրավերներն են՝ կապված հարկային անկայունության հետ: Բացի այդ, կազմակերպությունը լքելուց հետո երկիրը մտադիր է կրճատել պետական ծախսերն ու մեծացնել եկամուտները:

Ընդ որում, Էկվադորի կառավարությունը խոստանում է աջակցել նավթի համաշխարհային շուկայի կայունացմանն ուղղված բոլոր ջանքերը, ինչպես նաեւ երաշխավորել էներգիայի նկատմամբ բոլոր երկրների հավասար հասանելիությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

2018-ի օգոստոսին Էկվադորը օրական 537 հազար բարել նավթ է արդյունահանել: Երկիրը միացել էր ՆԱԵԿ-ին 1973-ին:

Էկվադորը մասնակցում է ՆԱԵԿ+ նավթի արդյունահանման կրճատման գործարքին, որը գործում է 2017-ից: Գործարքը երկիրը պարտավորվել էր 16 հազար բարելի չափով կրճատել արդյունահանումը, ինչը կազմում էր օրական մինչեւ 508 հազար բարել:

«Հաջողություն ենք մաղթում ՆԱԵԿ-ին այն կարեւոր գործում, որը նա իրականացնում է 1960-ից՝ հօգուտ նավթ արտադրող երկրների եւ նավթի սպառողների»,- ասվում է կազմակերպությունը լքող Կիտոյի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ