News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս օրինագծով առաջարկվում է մասնավորեցման ենթակա հաստատությունների ցանկից հանել Մաշկաբանության եւ սեռավարակաբանության գիտագործնական բժշկական կենտրոնը: Հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում «2017-2020 թվականներին պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ նախկինում մասնավորեցվող օբյեկտների ցանկում այս կենտրոնի ներառման  հիմնավորումներից մեկն էր բյուջեի համալրումը: «Ես կարծում եմ, որ այս բժշկական կենտրոնը այդ ցանկում է հայտնվել իր միանգամայն գրավիչ տարածքի պատճառով»,- նշեց Զեյնալյանը՝ պարզաբանելով, որ բժշկական կենտրոնը տեղակայված է 2,3 հա տարածքի վրա, որտեղ մեծ թվով ծառեր են աճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ