News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 2-ին կայացել է Կիմ Բակշիի «Մատենադարան» ֆիլմի 6-րդ մասի ցուցադրությունը, որին ներկա են եղել Հայաստանից եւ սփյուռքից հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կիմ Բակշիի ընկերը՝ Սուրեն Սարգսյանը, հայտնեց, որ հայ ժողովրդի կյանքում նրա դերն ահռելի է:

«Նա հայկական ծագում չունեցող միակ գործիչն էր, որը 50 տարի ծառայեց մեր ժողովրդին: Եթե օտարերկրյա այլ գործիչներ անդրադարձել են Հայաստանի ու հայ ժողովրդի թեմային ժամանակ առ ժամանակ, ապա Կիմը դա արել է երկար տարիներ»,- ասաց նա:

Նշենք, որ Կիմ Բակշին իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի մշակույթի եւ պատմության ուսումնասիրությանը: Նա «Մատենադարան» հնագույն ձեռագրերի թանգարանի մասին փաստագրական ֆիլմի համահեղինակն է: Լայն ճանաչում են ստացել նաեւ նրա «Արծիվ եւ սուր», «Ճակատագիր եւ քար» գրքերը: Կիմ Բակշին շարունակել է Հայաստանի մասին գրքեր գրել նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո: 2012-ին լույս է տեսել նրա վերջին գրքերից մեկը՝ «Արցախի հոգեւոր գանձերը»:

Կիմ Բակշիի կտակում ասվում է. «Իհարկե, ես չէի ուզի հանդիսավոր հուղարկավորություն եւ էլիտար գերեզմանոց, ավելի լավ կլինի աճյունը ցրել հետեւյալ տեղերից մեկում՝ Գառնիի կիրճում, կամ Շուշի քաղաքում, կիրճում, որտեղ Գրիգորի Արկադեւիչ Գաբրիելյանցի տունն է։ Իմ այս նամակով եւ վերջին ցանկությամբ ես կրկին հաստատում եմ Հայաստանի, Արցախի հանդեպ իմ անդավաճան սերը, որը, կարծում եմ, ապացուցել եմ հայ ժողովրդին 50 տարի ծառայելու ընթացքում։ Կիմ Բակշի․ 04․11․2014թ․»։

Հիշեցնենք, որ Կիմ Բակշին մահացել է 2019թ․ մարտի 5-ին՝ Մոսկվայում, 88 տարեկան հասակում:

Նշենք, որ հոկտեմբերի 3-ին Բակշիի աճյունափոշին կհուղարկավորեն Գառնիում, հոկտեմբերի 4-ին՝ Շուշիում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ