News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն WCIT 2019-ի համար բջջային հավելված է թողարկել։ Այն համաժողովի մասնակիցներին արդիական օրակարգ, նիստերի անհատական կոնտենտ, ծանուցումներ, նիստային քննարկումներ, համագործակցություն, ինչպես նաեւ համաժողովի մասին ցանկացած արժեքավոր տեղեկատվություն կտրամադրի։

Հավելվածը B2B հանդիպումների հնարավորություն կընձեռի եւ կներկայացնի մասնակիցների տվյալների բազան։ Այն հասանելի է App Store-ում եւ Play Market-ում։ Հավելվածը ստեղծվել է HackTech ընկերության օգնությամբ։

Այս տարի WCIT 2019 համաշխարհային ՏՏ համաժողովը նվիրված է «Ապակենտրոնացման ուժ․ Հեռանկարներ եւ ռիսկեր» թեմային։ Համաժողովում մանրամասն կքննարկվեն՝ ինչպես են տեղեկատվական ու կոմունիկացիոն տեխնոլոգիանեերը դրականորեն եւ բացասականորեն վերաձեւավորում մեր կյանքը, ինչ ազդեցություն ունեն եկամտի եւ բարեկեցության, հուսալիության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա։

Ակնկալվում է, որ WCIT-2019-ը կհավաքի 70 երկրներից ավելի քան 2500 մասնակցի։ Խոսնակների, օրակարգի եւ տոմսերի ձեռք բերման մասին տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.wcit2019.org։

WCIT 2019-ը կանցկացվի Երեւանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովն անցկացվում է Հայստանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության օժանդակությամբ եւ բարձր հովանու ներքո։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հիմնվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից։ Դրա հիմնական կազմակերպչական մարմինը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ