News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սանդրո Բոտիչելիի վրձնին պատկանող վերջին նկարը , որ մասնավոր հավաքածուում էր, կվաճառվի լոնդոնյան աճուրդում, հայտնում է Euronews-ը։

Իտալացի գեղանկարիչը Վերածննդի դարաշրջանի հույն գիտնական Միխայիլ Մարուլի դիմանկարը նկարել է 1500 թվականին։ Նկարը 2004-ից վարձակալությամբ գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում։ Իսպանական կառավարությունը նկարը «մշակութային ժառանգություն» է ճանաչել, ինչը կարող է դժվարացնել արտասահման դրա վաճառքը։

Սակայն «Տրինիտի» պատկերասրահի սեփականատեր Կառլո Օրսիի խոսքերով, Իսպանիան մինչեւ վերջերս հետաքրքրություն չի ցուցաբերել նկարի գնման հարցում։ Բոտիչելիի այս գործի արժեքը, որով այն վաճառքի կդրվի, 30 մլն դոլար է։ Իսպանական իշխանությունները կարող են իրենց գինն առաջարկել, եթե ուզում են, որ դիմանկարը մնա Պրադո թանգարանում, նշել է նա։

Կարծիք կա, որ նկարը Բոտիչելիին արդեն գիտնականի մահվանից հետո պատվիրել է Մարուլի կինը՝ Ալեսանդրա Սկալան։ Ընդ որում, ինչպես կարծում են արվեստագետները, նկարիչը դրա վրա մենակ է աշխատել։ Այն շատ արժեքավոր գործ է առաջինը նրանով, որ նկարել է Սանդրո Բոտիչելին՝ Վերածննդի ֆլորենտական շրջանի մեծագույն նկարիչներից մեկը, երկրորդը, որ այնտեղ պատկերված է հրաշալի բանաստեղծ, Ռենեսանսի ներկայացուցիչ Միխայիլ Մարուլը։

6 տարի առաջ Christie’s աճուրդային տանը Բոտիչելիի «Մադոննան նորածնի եւ Հովահաննես Մկրտչի հետ» նկարը վաճառվել է 10,4 մլն դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ