News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ քննարկումները դարձան այն քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որ մեկնարկել էր 2019թ․ փետրվարին Թեհրան իմ այցի ժամանակ։ Այս մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 2-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Հանդիպումն անցել է բացարձակապես բաց՝ հաշվի առնելով Իրանի շուրջ իրավիճակը, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման մեր շահագրգռվածությունը»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ քննարկումներն անցել են նաեւ հաշվի առնելով այն, որ վնաս չպատճառվի երրորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման գործընթացին։ «Երկու երկրների կառավարությունները հստակորեն հասկանում են, ինչպես փոխհարաբերությունների զարգացման նրբերանգները, այնպես էլ յուրաքանչյուր կողմի ունեցած խնդիրները, եւ ձգտում են համատեղ ուղիներ գտնել դրանց լուծման համար»,- հայտարարեց վարչապետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, որին, բացի ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներից, ներկա էին նաեւ պատվավոր հյուրեր՝ Իրանի նախագահը եւ Սինգապուրի վարչապետը։

ԵՏԲԽ նիստի շրջանակներում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Հասան Ռուհանիի դեմ առ դեմ հանդիպում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ