News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հոկտեմբերի 2-ին  ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության եւ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների պատվիրակությանը, որի կազմում էին ՊՔ միջուկային էներգիայի անվտանգության գրասենյակի փոխտնօրեն Պատրիշա Մեցը, ԷԴ միջուկային էներգիայի գրասենյակի աշխատակից Շոն Թայսոնը, ԷԴ ծրագրերի վերլուծաբան Թեդրոս Աբրահամը, ինչպես նաեւ նշված գերատեսչությունների ներկայացուցիչներ Ալմա Մաչշանովան եւ Ռիք Պրոկոպովիչը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ փոխնախարար Հ.Վարդանյանը կարեւորել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ քայլերի իրականացումը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար եւ ընդգծել, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմամբ, ինչպես նաեւ միջուկային էներգետիկայի անվտանգ շահագործման հարցերով:

Հանդիպմանը քննարկվել են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը, ատոմակայանի տարածքում փոքր ֆոտովոլտային կայանի կառուցմանը, ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցառումների ծրագրին եւ ամերիկյան կողմի աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր:

Հ.Վարդանյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ամերիկյան արտադրության փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու հեռանկարով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին վերաբերող կազմակերպչական հարցերի, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ