Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնումը ձեռնտու է Հայաստանին եւ Իրանին: Հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Փորձագետի խոսքով՝ սա նոր ծրագիր չէ, իսկ դրա ընդլայնումը Հայաստանին թույլ կտա լրացուցիչ ավելցուկ ստեղծել, սակայն դրա համար պետք է կատարվի որոշակի աշխատանք:
Նշենք, որ Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է հայկական կողմի հետ շարունակել աշխատանքը նոր նախագծերի մշակման եւ իրականացման ուղղությամբ՝ ընդլայնելով էլեկտրականություն գազի դիմաց ծրագրի ծավալները: