News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ինձ համար ընդունելի չեն անձնական տիրույթում վարվող ցանկացած դիսկուրսը. այն ինչ վերաբերում է անձնական տարածքին, անձնական տիրույթին, անձնական դաշտին չպետք է ուղղակի տեղ ունենա մեր քաղաքական խոսքում։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3–ին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մկունցը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում իշխող կուսակցության խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի արված հայտարարությանը։

«Ես շատ ուրախ կլինեի, որ այն արձագանքը, որը եղավ բոլոր կողմերից դրսեւորվեր անխտիր բոլոր դեպքերում, այդ թվում, եւ այն պարագայում, երբ այլ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի հետ կապված, այդ թվում եւ անչափահաս երեխայի հետ կապված, արվում է անընդունելի հրապարակային մեկնաբանություններ։ Ինձ համար միանշանակ անընդունելի են անձնական տիրույթում որեւէ քաղաքական խոսքը, եւ այդ տեսանկյունից նաեւ,  պատասխան անձնական վիրավորանք հասցնելը նույնպես հակասում է հենց այդ խոսողների տրամաբանությանը եւ այն արժեքներին, որոնք նրանք ասում են, որ այդ արժեքներից դրդված են անում այդ հայտարարությունները։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե պարոն Քոչարյանն իրականում ի նկատի է ունեցել անձնական վիրավորանք, կամ այն ինչպես ընկալվել է հանրության կողմից, կարծում եմ պարոն Քոչարյանն ավելի հանգամանալից, ավելի մանրամասն կպատասխանի ձեր հարցերին»,– ասաց Մակունցը։

Հարցին, թե Քոչարյանի հետ զրույց եղել է խմբակցությունում, Մակնունցը նշեց, որ խմբակցությունում նրա հետ հանդիպում չի եղել, իրենց զրուցել են միմյանց հետ առանձին. «Անձնական զրույց պարոն Քոչարյանի հետ»։

Ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, Քոչարյանն անձնական տիրույթի վիրավորանք հասցրել էր, թե՝ ոչ, Մակունցը նշեց. «Ես արդեն իմ մեկնաբանությունն արեցի այդ հարցի առնչությամբ, ես ներկայացրեցի իմ դիրքորոշումը»։

Տպել
Ամենաշատ