News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Բասմանի դատարանը մինչեւ նոյեմբերի 30-ը կալանք է սահմանել «Աէրոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովի նկատմամբ 250 մլն ռուբլի հափշտակելու գործով, հաղորդում է BFM-ը:

Ալեքսանդրովը ձերբակալվել է հոկտեմբերի 2-ին իրավաբանական գործարքներ կնքելիս խարդախությունների կասկածանքով:

Ձերբակալվել են նաեւ փաստաբաններ Դինա Կիբեցը, Ալեքսանդր Սլիվկոն եւ ավիաընկերության իրավաբանական դեպարտամենտի նախկին ղեկավար Տատյանա Դավիդովան:

Քննության վարկածով՝ Ալեքսանդրովը 2016-2017-ին անհիմն կերպով 250 մլն ռուբլի է փոխանցել իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրով, ապա այդ միջոցները հափշտակվել են:

Ավիաընկերության գործընկեր է դարձել իրավաբանական ընկերությունը, որտեղ աշխատել են Դինա Կիբեցն ու Ալեքսանդր Սլիվկոն, որոնց մեկ ժամի համար 350 եվրո են վճարել, չնայած՝ նրանք իրենց աշխատանքը չեն կատարել:

Վլադիմիր Ալեքսանդրովը ծագումով հայ է, ծնվել է Ուզբեկստանում: 2004-ին նա իր հայկական անունն ու ազգանունը՝ Արմեն Աբալյան, փոխել է՝ դառնալով Վլադիմիր Ալեքսանդրով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշտարակ քաղաքում այրվում են ավտոմեքենաներ. ԱԻՆ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Ծովագյուղի գյուղապետն ավելի քան 50 անձանց հետ սպառնալիքներ է տվել. ՔԿ-ն դեպքից մանրամասներ է հայտնում
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն…
Ծեծկռտուք՝ Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել նաեւ Գավառի եւ Սեւանի ոստիկանապետերը
Գյուղապետ Վահրամ Գեւորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը եւ նույնիսկ չեն սթափվել…
«Մեգա Մոլ»-ի մոտ BYD-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Հարուցվել է քրգործ՝ մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից իշխանության...
Այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի․ նոր մանրամասներ Արմավիրի Պտղունք համայնքում բռնկված հրդեհից
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Վաղարշապատի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մեկական ջրատար ավտոմեքենա…