ՀՀ ողջ տարածքում սեղմված գազի գնի տարբերությունը հարցեր է առաջացնում: Այս մասին հոկտեմբերի 3-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ շուկայի ուսումնասիրությունները շարունակվում են, եւ նոր փորձագետներ են ներգրավվում:
«Պետք է հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ մի մարզում գազի գինը տարբերվում է մեկ այլ մարզի գազի գնից: Անհրաժեշտ է ուսումնասիրություն անցկացնել եւ պարզել պատճառները»,- ասաց նա: