News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանություններն անձնական ինֆորմացիայի պաշտպանության մասին օրենքի խախտման համար Facebook ընկերությանը տուգանել են 282 հազար դոլարի (1,6 մլն թուրքական լիրա) չափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օրենքի խախտման զոհ է դարձել Թուրքիայում սոցցանցի 280 հազար օգտատեր: Արտահոսքն անդրադարձել է նրանց անձնական ինֆորմացիային, ներառյալ նրանց անուններին, ծննդյան ամսաթվերին, տեղանքին եւ այն:

Նշվում է, որ 202 հազար դոլարի չափով տուգանքը սահմանվել է ինֆորմացիայի պաշտպանության պարտավորությունները չկատարելու համար: Եվս 80 հազար դոլար նրա համար, որ ընկերությունը չի տեղեկացրել տեղի ունեցածի մասին:

2018-ին The New York Times-ը հայտնել էր, որ Cambridge Analytica ընկերությունը հասանելիություն է ստացել համացանցի միլիոնավոր օգտատերերի տվյալներին՝ առանց նրանց թույլտվության: Օգտատերերի տվյալները հավաքվել էին քաղաքական գովազդային արշավ անցկացնելու համար: Այդ կապակցությամբ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը բացատրություն է տվել ԱՄՆ Կոնգրեսում՝ հավաստիացնելով, որ սոցցանցը հետագայում ավելի խնամքով կվերաբերվի անձնական ինֆորմացիային: 2019-ի հուլիսի վերջին Դաշնային առեւտրային հանձնաժողովը ընկերությանը տուգանել էր 5 մլրդ դոլարի չափով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ArLeAM»-ի այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը
Միջոցառումը մրցույթային բնույթ ուներ․ ընկերության աշխատակիցները բաժանվել են 4 թիմերի...
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է. Նիկոլ Փաշինյան
Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր...
Սեուլը որոշել է խստացնել դիրքերը մեսենջերների հանդեպ. Reuters
Թվային տարածքն ավելի խիստ վերահսկման կենթարկվի...
Չինաստանի արտահանման սահմանափակումները կարող են հարվածել չիպերի արտադրությանը Արևմուտքում. FT
«Ազգային անվտանգության շահերից ելնելով» այս մետաղների արևմտյան հաճախորդներին մատակարարելու նման...
ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում Դուրովի ձերբակալությունից հետո Telegram-ն ավելի հանրահայտ է դարձել
Telegram-ի հանրահայտությունն ավելացել է...
Նեպալը հանել է չինական Tik Tok հավելվածի արգելքը
Նշվում է, որ ընկերությունը համաձայնել է համագործակցել Նեպալի իրավապահ մարմինների հետ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ