News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 2-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Էմմա Հ.-ն է:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 14:00-ից մինչեւ 15:00-ն ընկած ժամանակահատվածում Բունիաթյան փողոցում Էմմա Հ.-ի տան պատից ձայն են տվել եւ վերջինս դուրս է եկել բակ, որտեղ 30-40 տարեկան իրեն անծանոթ 2 տղամարդիկ իրենից հարցրել են, թե արդյոք իրենց տան դիմացի հողամասը վաճառվում է:

Այդ ընթացքում Էմմա Հ.-ին անծանոթ տղամարդկանցից մեկը ատրճանակով մոտեցել է իրեն, հայհոյանքներ տեղացել ու ասել, որ իրենք գիտեն, թե որտեղ է գտնվում չհրկիզվող պահարանը իրենց տանը ու փորձել են հարձակվել Էմմա Հ.-ի վրա:

Վերջինս կարողացել է դիմադրություն ցույց տալ եւ ատրճանակը խլել է նրա ձեռքից եւ այդ ատրճանակով խփել է իրեն հարձակվողի գլխին, ով հավասարակշռությունը կորցել եւ ընկել է:

Հանցակից ընկերը, տեսնելով կատարվածը, մոտեցել է Էմմա Հ.-ին եւ միմյանց միջեւ սկսվել է քաշքշուկ: Քաշքշուկի ընթացքում մեկ այլ տղամարդ մտել է Էմմա Հ.-ի տուն եւ գետնին ընկած ընկերոջը տարել: Երբ քաշքշուկն ավարտվել է, Էմմա Հ.-ն մտել է տուն, իսկ նրա հետ վիճաբանող տղամարդը, հետապնդելով նրան, տան մոտ տեղադրված ծաղկամանով փորձել է հարվածել Էմմային, սակայն այն դիպել է պատից կախված սրբապատկերին, որից հետո անկոչ հյուրերը դիմել են փախուստի: Ոստիկաններին եւ քննիչներին Էմմա Հ.-ն հայտնել է, որ իր բնակարանից ոչինչ չեն գողացել, քանի որ իր շնորհիվ հանցագործությունը ավարտին չեն հասցրել: Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու եւ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ