News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանը չի վայելում Հայաստանի քաղաքացիների վստահությունը, եւ այդ անվստահությունը պայմանավորված է երկրում անցկացված ընտրությունների արդյունքների կեղծումը լեգիտիմացնելով: Հոկտեմբերի 3-ին ԱԺ նիստում իշխող «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած՝ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցի կարծիքով՝ քաղաքացիների անվստահությունը նաեւ կապված է ՍԴ որոշումների հետ, որոնք անհասկանալի եւ ոչ միանշանակ մեկնաբանությունների հիմք են ստեղծել՝ նախկին իշխանություններին հնարավորություն ընձեռելով այդ որոշումները մեկնաբանել իրենց օգտին, ինչպես նաեւ կապված է իրենց հայտարարությունների հանդեպ անհետեւողական դիրքորոշման հետ:

«Մեր խորին համոզմամբ՝ Սահմանադրական դատարանը պետք է այն կառույցը լինի, որի որոշումները չպետք է փրկօղակ լինեն օրենքի խախտումների քողարկման համար, այլ լինեն երկրում օրինականության երկաթյա արձանագրող»,- պարզաբանեց Մակունցը:

Հիշեցնենք, որ եթե խորհրդարանը նախագիծը ընդունի, այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ է 80 պատգամավորի ձայն, այսինքն՝ խորհրդարանականների ընդհանուր թվի 3/5-ը: Այն, սակայն, խորհրդատվական բնույթ ունի: Վերջնական որոշումը պետք է ընդունի Սահմանադրական դատարանը ձայների 2/3-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ