News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք երկու անգամ մեր փաստաբաններին ենք ուղարկել «Իմ քայլը» կառավարող դաշինքի ներկայացրած փաստաթուղթը Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու մասին եւ երկու անգամ էլ, նրանց կողմից մանրազնին ուսումնասիրվելուց հետո, բացասական եզրակացություն ենք ստացել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու նախաձեռնության, որն առաջադրել է կառավարող «Իմ քայլը» դաշինքը, քննարկման ընթացքում հոկտեմբերի 3-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ նման փաստաթղթերը իրավական տեսակետից պետք է անթերի լինեն։ «Այս փաստաթուղթը պետք է առավելագույնս համապատասխանի օրենքի ոգուն։ Այլապես մենք կարող ենք բախվել սպառնալիքների։ Սա իրավական փաստաթուղթ է, եւ հարցն ունի բացառապես իրավական լուծում։ Մենք պետք է աշխատենք բացառապես իրավական դաշտի շրջանակում»,- ընդգծել է Աբովյանը՝ ավելացնելով, որ եթե փաստաթուղթը բացեր ունի, ապա այն չի կարողանա ծառայել հասարակությանը եւ նպաստել առաջադրված նպատակների իրականացմանը։

Հիշեցնենք, որ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, այն կուղարկվի Սահմանադրական դատարան։ Այս նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 80 ձայն, այսինքն՝ խորհրդարանականների ընդհանուր թվի 3/5-ը։ Բայց որոշումը կունենա երաշխավորական բնույթ։ Վերջնական որոշումն ընդունելու է Սահմանադրական դատարանը ձայների 2/3-ով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ