News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի (խմբ–սպանվել է 2009թ.) իրավահաջորդները դեռևս չեն դիմել նախաքննական մարմնին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ–ում քննվող քրեական գործով ներգրավվելու համար։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Մհերյանի անունը «Մարտի 1-ի» գործով շոշափվեց օրեր առաջ։ ՀՔԾ-ի հաղորդագրությունում Մհերյանը ներկայացվում է որպես առանցքային դերակատար 2008-ի մարտյան իրադարձություններից հետո բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից այդ իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթեր կեղծելու և կատարված հանցագործությունները պարտակելու գործում:

Ըստ քննության տվյալների՝  ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝  ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն։

Այս գործով ՀՔԾ–ն արդեն իսկ Գևորգ Կոստանյանին հրավիրել է ՀՔԾ։ Նախկին պաշտոնյան  տեղեկացրել է, որ 20 օրվա ընթացքում կներկայանա նախաքննական մարմնին։ Կոստանյանը միաժամանակ հայտարարել է, որ իր անվան հետ կապվող մեղադրանքներում իրավական հիմք չի տեսնում։

Իսկ ինչ վերաբերվում է Գևորգ Մհերյանին, ապա նրան այս գործով կոնկրետ հանցանքներ են վերագրվում, և նրա իրավահաջորդներն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն ներգրավվել գործում։

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար։

Նման իրավիճակում Մհերյանի հարազատները պետք է դիրքորոշում հայտնեն՝  արդյոք ցանկանում են, որ քրեական գործի վարույթը մահվան հիմքով կարճվի, թե պնդում են, որ գործը քննվի և Մհերյանի անմեղությունը ճանաչվի։ 

Հիշեցնենք, որ Գևորգ Մհերյանը սպանվել է 2009-ի փետրվարի 3-ին իր տան շքամուտքի մոտ՝ դիմահար կրակոցից: Մհերյանը փոխոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր 2008-ի հուլիսին, իսկ մինչ այդ ՀՀ նախագահի` իրավական հարցերով օգնականն էր: Սպանության գործը մինչև օրս բացահայտված չէ։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ