News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3–ին, տեղեկանում ենք ոստիկանության լրատվական կայքից։ Ոստիկանները ճշտել են տեղեկության հավաստիությունը, տուժողի և կասկածյալի ինքնությունը:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 63-ամյա տղամարդը շուրջ 3 տարի առաջ անապահով վիճակում գտնվող աղջկան ու նրա մորը իր տանը ապաստան է տրամադրել: Տղամարդը 2016-2017 թվականներին օգտվելով անչափահաս աղջնակի անօգնական վիճակից և նրա մոր բացակայությունից պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Տուժած աղջիկը և նրա մայրը հրավիրվել են ոստիկանություն: Հոգեբանի և մանկավարժի ներկայությամբ 12-ամյա աղջիկը ոստիկաններին պատմել է եղելությունը: Աղջկա մորից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր տանը հյուրընկալված աղջնակի ընկերուհու նկատմամբ:

Ոստիկանության բաժին հրավիրված 13-ամյա աղջիկը նույնպես ոստիկաններին ներկայացրել է իր հետ կատարվածը: Նրա մայրը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի գտնվելու վայրը: Նա սեպտեմբերի 21-ին հայտնաբերվել է իր աշխատավայրում և, անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 63-ամյա տղամարդը կալանավորված է: Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ