News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը:

Քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորից մասնակցել էր 101-ը: Նախագծին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:

Հիշեցնենք, որ նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդը:

Նշենք, որ նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ հարգում է «Իմ քայլի» կասկածելու իրավունքը:

ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցի քվեարկությանը, քանի որ իրենց կարծիքով փաստաթուղթը թերի է  իրավական հիմնավորումների տեսանկյունից:

Նկատենք, որ այս քվեարկությունից հետո ԱԺ դիմումը կուղղվի Սահմանադրական դատարանին եւ ի վերջո, ՍԴ-ն է վերջնական որոշում կայացնողը:

Նախօրեին Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել է մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ