News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ալիևը հակասում է ոչ միայն ինքն իրեն, այլև Մինսկի խմբի տասնյակ տարիների ամբողջ գործընթացին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Ղարաբաղը Ադրբեջանն է և վերջ»:

«Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերում որպես սկզբունք նշված է ժողովուրդների ինքնորոշման հարցը, և այդ հարցը Մինսկի խմբում սկսել են քննարկել, որովհետև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է»,–ասաց նա, ապա անդրադարձավ ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ արձագանքին.

«Լավրովը վերջերս անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությանը՝ ասելով, որ դա չի նպաստում բանակցությունների գործընթացը սկսելու մթնոլորտին:  Ճիշտ է, վարչապետի խոսքը մի փոքր սխալ էին թարգմանել, սակայն ես սպասում եմ, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր, որը պետք է չեզոք լինի, նման հայտարարություն պետք է անի նաև Ալիևի հայտարարության հետ կապված և ես նման արձագանք սպասում եմ նաև Լավրովից»,-ասաց Իգիթյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ եթե Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ն իր տարածքն է, ապա ի՞նչ բանակցությունների մասին պետք է խոսք գնա. «Նման հայտարարությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի տեսնում խաղաղ բանակացությունների շարունակություն»,-ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ