News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդես է եկել Եվրամիության պատասխան միջոցառումների ընդունման օգտին, եթե ԱՄՆ իշխանությունները մաքսատուրքեր սահմանեն ԵՄ երկրներից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների համար: Նա այս մասին հայտարարել է Funke մեդիախմբի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հիմա ԵՄ-ն պետք է արձագանքի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հավանությունից հետո իր կողմից, թերեւս, տուգանքային մաքսատուրքեր սահմանի»,- կարծում է նախարարը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն «մերժել է փոխընդունելի որոշման գալու մասին ԵՄ առաջարկը եւ դրա փոխարեն գնացել է առճակատման ճանապարհով»: «Մենք դա սխալ ենք համարում, քանի որ դրա համար գինը վճարելու են Ատլանտյանի երկու կողմերի աշխատողներն ու սպառողները»,- նշել է Մաասը:

Նա ընդգծել է, որ Եվրոպան նախկինի պես պատրաստ է ԱՄՆ-ի հետ մշակել ավիաարդյունաբերության սուբսիդավորման ընդհանուր կանոններ: «Դեռեւս հնարավորություն կա կանխելու համաշխարհային տնտեսության համար հետագա վնասը: Չէ՞ որ բոլորը օգուտ են ստանում բաց եւ ազնիվ առեւտրից»,- շեշտել է Մաասը:

Չորեքշաբթի ամերիկյան CNBC հեռուստաալիքը, վկայակոչելով առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի աշխատակազմին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են ԱՀԿ արբիտրաժի որոշման լույսի ներքո մաքսատուրքեր սահմանել Եվրամիության երկրներից ներմուծվող  ուղեւորատար օդանավերի եւ եւ գյուղատնտեսական արտադրանքի համար: Օդանավերի համար մաքսատուրքը կկազմի 10 տոկոս, գյուղատնտեսական արտադրանքի մի շարք տեսակների եւ որոշ այլ ապրանքների համար՝ 25 տոկոս: Դրանք ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 18-ին:

Չորեքշաբթի ավելի վաղ ԱՀԿ արբիտրաժը ԱՄՆ-ին թույլ էր տվել մաքսատուրքեր սահմանել Եվրամիության երկրներից ներմուծվող գրեթե 7,5 մլրդ ապրանքների եւ ծառայությունների համար՝ այն փաստի հետ կապված, որ ԵՄ-ն չի կատարել կազմակերպության նախկինում ընդունած որոշումները, որոնք առնչվում էին Airbus կորպորացիայի սուբսիդավորմանը:  Airbus-ին Եվրամիության պետությունների կողմից սուբսիդավորելու հարցով դատական վեճը սկսվել է 2004 թվականից: Վաշինգտոնը գանգատվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի կողմից այս ընկերության սուբսիդավորման պակտիկայից: Դրանից հետո հարցի շուրջ դատավարությունների շարք է տեղի ունեցել:

ԵՄ-ն պնդում է, որ սուբսիդիաների հետ կապված իրավիճակը համապատասխանեցրել է ԱՀԿ կանոններին: Սակայն 2018 թվականի մայիսին ԱՀԿ վերաքննիչ մարմինը որոշում էր կայացրել ԱՄՆ օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ-ում
Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով...
Արայիկ Հարությունյանի և Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ քայլերը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ…
Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցումը փոխադարձ չէ. Էրդողան
Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը...
Օրբանը վրդովվել է փախստականների պատճառով ԵՄ 200 մլն եվրո տուգանքից
Օրբանն անընդունելի է անվանել Եվրամիության դատարանի որոշումը...
Ամենաշատ