News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 

NEWS.am-ը երկայացնում է հարցազրույց կենդանապաշտպան եւ «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» կամավորական շարժման նախաձեռնող ԼալաՊողոսյանի հետ։

Սեպտեմբերի 3-ին, դուք, Անահիտ Պալմի հետ և 88 ստորագրողների աջակցությամբ դիմում-պատվեր եք ուղղել պատգամավորներին՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրինագծից ձեր ակնկալիքների վերաբերյալ: 10 օր անց առաջին ընթերցմամբ ընդունվեց Նաիրա Զոհրաբյանի օրինագիծը: Որքանո՞վ է հաջողվել լսելի լինել:

Սկսենք նրանից, որ մեր հանրային պատվերը միայն այս մեկ օրինագծին չէր վերաբերում: Իմ կարծիքով, ոլորտն սմբողջությամբ կարգավորելու համար անհրաժեշտ կլինի ևս մի քանի օրենք ընդունել: Կարծում եմ, որ դաժան վերաբերմունքի մասին օրենքն ընդունելուց  հետո անհրաժեշտ կլինի վերադառնալ «պատասխանատու վերաբերմունքի մասին» ձևակերպման հարցին: Պարզապես, ենթադրյալ օրենքը պատասխանատու վերաբերմունքի մասին դանդաղում է որոշ միանգամայն հստակ օբյեկտիվ պատճառներով (կառույցների ստեղծում, ֆինանսավորում, և այլն, շատ հարցեր առնչվում են հասարակության հոգեկերտվածքի անպատրաստվածությանը այս խնդիրներին, ինչպես, օրինակ զոհաբերության ծիսակատարության, այն է՝ մատաղի հարցը և այլն): Իսկ դաժան վերաբերմունքի անպատժելիության խնդրի հետ կապված արդեն հնարավոր չէր սպասել: Մյուս կողմից, պետք էր ընդունել քիչ թե շատ աշխատող օրենք, ինչը  նույնպես ձգձգում էր գործընթացը: Եվ նախագիծը հնարավորինս ինքնաբավ դարձնելու վերաբերյալ մեր խորհուրդները հիմնականում հաշվի են առնվել: Ինչի համար մենք չենք կարող երախտագիտություն չհայտնել Նաիրա Զոհրաբյանին և այս նախագծի նախաձեռնողների ողջ թիմին։ Այսօր մենք որոշում ունենք օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին իրենց ակտիվության շնորհիվ: Եվ այս փաստը նաև տեմպ է հաղորդում մյուսներին և  ինչ-որ կերպ արագացնում է  ձգձգվող գործընթացը, չնայած վերջինը միշտ չէ, որ լավ է. եթե պատգամավորները չեն հասցնում ինչպես հարկն է մտածել բոլոր մանրամասների և քայլերի ճիշտ հաջորդականության մասին: Եվ այս առնչությամբ չի կարելի չհիշատակել նաև «Իմ քայլը» խմբակցության ակտիվութունը  «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրինագծի ձևակերպումը նախաձեռնելու փուլում: Եվ նրանք ոչ միայն նախաձեռնեցին օրինագծի վրա կատարվող աշխատանքները, այլ նաև առաջինն էին, որ կենդանապաշտպան համայնքի նախաձեռնությանն ընդառաջ կազմակերպեցին աշխատանքային խումբ՝ նախագիծը մեզ հետ քննարկելու համար: Եվ մենք լիահույս ենք, աշխատանքը պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագծի վրա անպայման կշարունակվի: Այս ամենը վկայում է այն մասին, որ յուրաքանչյուրը կատարել և շարունակում է ունենալ իր ներդրումը, և քանի որ մենք դեռ երկար ճանապարհի սկզբում ենք, բոլորին հորդորում ենք համագործակցել, չնայած հասկանում ենք, որ դրա մասին ավելի հեշտ է խոսել, քան հասնել դրան իրականում, հատկապես երբ ընդհանուր թեմայի շուրջ են հավաքվել են մրցակցող կազմակերպությունները, կուսակցությունները և նրանց խմբակցությունները, և, թերևս, շատերի համար անտեսանելի, բախվում են նրանց ավելի գլոբալ  շահերը:

Դուք բարձրացրել եք դաժան վերաբերմունքի մասին օրենքում բացակայող կետերի հարցը, մասնավորապես զոհաբերության ծիսակարգի արգելքը: Այնուամենայնիվ, այս կետի շուրջ սկսված բանավեճերը խորհրդարանում ձեզ այնքան էլ չեն մոտեցնում նպատակին: Տեսնո՞ւմ եք այս հարցում որևէ փոխզիջման հնարավորություն:

Դե, «մեր պատվերում» հնչեց այդ փոխզիջման մեր տեսլականը՝ ոչ թե արգելել զոհաբերության ծեսը, այլ հասարակության, այդ թվում՝ երեխաների աչքի առջև կենդանի սպանելը/մորթելը, այն էլ՝ բավական վայրենի ձևով: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք՝ իսկ որտե՞ղ և ո՞վ կմորթի, եթե մենք չունենք բավարար քանակով սպանդանոցներ, եթե չկա կենդանիների հաշվառում, և իրականում չկան կենդանիներ մահացնելու կանոններ, իսկ որոնք, օրինակ, անասնաբուժության մասին օրենքում են, ոչ միայն չեն պահպանվում, այլ չկա նաև օրենքի համապատասխանելուն հետևող վերահսկող համակարգ, նույնիսկ տեսականորեն չկա ընդհանրապես վերահսկիչ կառույց: Բացի այդ, կառույցը, դրա կանոնները, լիազորությունները/իրավասությունները, և այլն՝ այդ ամենը պետք է լինի պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքում, իսկ դրա համար պետք է գոնե նվազագույն պատկերացում լինի այդ բոլոր միջոցառումների ֆինանսավորման աղբյուրների, համապատասխան կադրերի՝ տեսուչների պատրաստման մասին, չէ՞ որ դրանով չի կարող և չպետք է զբաղվի սովորական ոստիկանը։ Դուք տեսնում եք, թե որքան երկար շղթա է, և այս ամենի համար ժամանակ է պահանջվում: Եվ մենք արդեն խոսել ենք այդ մասին, որ օրինագիծը, մեր կարծիքով, հենց այդ պատճառով անխուսափելիորեն առկախվում էր։ Եվ հենց այդ պատճառով մենք առաջարկել ենք  նման բազմաքայլ, բազմաստիճան գործընթաց։ Փաստորեն, դա նույնպես շատ ավելի վաղ արված մեր հանրային պատվերն էր՝  սկզբում ընդունել օրենք դաժան վերաբերմունքի մասին, որտեղ խոսքը կլինի ակնհայտ դաժանության մասին, իսկ հետո անպայման վերադառնալ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին... Եվ մենք պնդելու ենք, որ այս փուլում այդպես ավելի նպատակահարմար է։ «Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանն արդեն հայտարարել է օրինագծի իրենց տարբերակը շրջանառության դնելու պատրաստակամության մասին, բայց մենք կասկածում ենք, որ վերը թվարկված բոլոր հարցերը հաշվի կառնվեն։ Ավելի լավ, եթե ես սխալվում եմ, իսկ եթե ոչ՝ ապա մենք կոչ ենք անում չշտապել, որպեսզի շիլաշփոթ չդառնա...  Անհրաժեշտ է հաշվի առնել, որ օրենքի ընդունումից անմիջապես հետո այն անպայմանորեն պետք է աշխատի, չէ՞ որ չի կարելի թույլ տալ, որ օրենքը լինի, անգամ ինչ-որ մեկը կարող է ընթացք տալ մի ինչ-որ գործի, իսկ հետո այդ գործընթացը կառույցների ու մեխանիզմների բացակայության պատճառով առկախվի։ Օրինակ, ինչ-որ կենդանի պետք է վերցնել տիրոջ մոտից , կամ այն կարող է մնալ անտեր այլ պատճառներով, իսկ համապատասխան այլընտրանք, այսինքն՝ ապաստարան, նրան պահելու համար, թեկուզ ժամանակավոր, չկա, և վերցնելը համազոր է սպանելուն/քնեցնելուն այլընտրանքի բացակայության պատճառով:

Կամ պարզապես սովորական ոստիկանը գլուխ չի հանում, թե ինչպես որակավորել այս կամ այն պահման պայմանները, որովհետև չկան կենդանի պահելու հստակ սահմանված ստանդարտներ, իսկ պահողի հնարավորություններն այդքանն են, սակայն այլընտրանքը չի ապահովվում: Որքանո՞վ ճիշտ կլինի բարոյական տեսանկյունից կենդանիների այդպիսի տիրապետողների  հանդեպ պատժամիջոցներ կիրառել։

Մենք արդեն նման դեպքի ականատես եղել ենք, երբ պիտբուլը հարձակվել էր պեկինեսի վրա, և երբ ոստիկանությունը գնաց նրան վերցնելու/առգրավելու անփույթ տիրոջից, մենք, այլ ելք չունենալու պատճառով, ստիպված էինք թողնել ամեն ինչ, ինչպես որ կար, որպեսզի ստիպված չլինեինք շանը, որը մեղք չուներ քնեցնել՝ սահմանափակվելով տիրոջը նախազգուշացնելով նման ծայրահեղ միջոց կիրառելու հնարավորության մասին։ Վերադառնալով զոհաբերություն/մատաղ անելու մասին հարցին, անհրաժեշտ է նաև հիշատակել, որ այս հարցի վրա կենտրոնանալն ինքնին արատավոր է, և հաճախ, այսպես կոչված, մատաղն ըստ էության բացակայում է, իսկ ծիսակարգը հանգում է սեփական ձեռքով հայտնե չէ ինչպես մորթված գառանը խժռելուն, ինչը կասկածում եմ, որ նպաստում է կենդանիների նկատմամբ մարդասիրական և ուղղակի քաղաքակիրթ վերաբերմունք ձևավորելուն: Բավական դժվար է մարդուն, հատկապես երեխային բացատրել, եթե նա ինքնուրույն չի հանգել դրան՝ անցնելով այս բոլոր հակասությունների միջով, թե գառն ինչով է տարբերվում շնից  կամ կատվից: Եվ այդ հարցը, որը քննարկման ընթացքում բարձրացրեց պատգամավորներից մեկը, դա այն է,  որ քանի որ մենք  ունենք խղճի և կրոնի ազատություն, և եթե մեկ այլ հավատքից որևէ մեկը կատվի կամ շան զոհաբերություն որոշի անել, ապա մեզ համար դժվար կլինի մեր ունեցած օրենքի հիման վրա նրան իրավաբանորեն առարկել. Այս հարցը շատ ավելի լուրջ է, քան շատերը դա ընկալեցին: Նաիրա Զոհրաբյանը սրամտորեն խուսանավեց՝ մեզ հասցեագրելով 911 ծառայություն, որպեսզի մեղավորին հոգեբուժարան տանեն, բայց մենք պետք է հասկանանք, որ դատարանում կատակելուն հերթ չի հասնի, այլ անհրաժեշտ կլինի իրավաբանորեն գրագետ հակադարձել: 

Դուք նկատի ունեք կացարանների բացակայությո՞ւնը,  որտեղ հնարավոր կլիներ տեղավորել անտեր մնացած կենդանիներին:

Այո, և ոչ միայն: Այսինքն, ստեղծվում  է մի հստակ շղթա, քայլերի հստակ հաջորդականություն, որտեղ, ինչպես համակարգչային ծրագրում, անհնար է խափանել քայլերի հաջորդականությունը, քանի որ այն չի գործի, այսինքն ՝ օրենքը կմնա թղթի վրա, ինչն, իմ կարծիքով, բավականին վտանգավոր է, քան եթե այն ընդհանրապես գոյություն չունենար: Օրինակ՝ հնարավոր չի լինի օրենքը գործարկել, եթե այլևս գոնե ժամանակավոր կենդանիներ պահելու այլընտրանքային տեղ չլինի, լինի վայրի, ընտանի /տնային, թե ուրիշ ... Այսինքն, նախ անհրաժեշտ է բավարար քանակությամբ ապաստարաններ կառուցել, հետո օրենքում համապատասխան  կետ ամրագրել, ընդ որում՝ պետության կողմից ֆինանսավորվող, այլ ոչ թե մասնավոր կացարան: Մասնավորներն այժմ էլ, գրեթե ավելի շատ են, քան շները. փոքր ու մեծ,  վճարովի կամ, այսպես կոչված, անվճար, իսկ իրականում առ այսօր ոչ մի կենդանու տեղավորելու հնարավորություն չկա, քանի որ մասնավորի տերը ազատ է նրանց չընդունելու հարցում, ինչը և տեղի է ունենում, ըստ մեր հիշողության, վերջին բոլոր տարիներին: Կամ լավագույն դեպքում ընտրողական վերաբերմունք է դրսևւորվում. որ դեպքում ընդունել, իսկ որ դեպքում`մերժել: Իսկ պետական հաստատությունը բոլորիս համար ընդհանուր է, հանրային, և մենք կարող ենք հարցն այդպես բարձրացնել և հասնել նրան, որ այդպիսի ապաստարանը ծառայի մեր ընդհանուր խնդրին, այլ ոչ այնպես, ինչպես հիմա, պարզապես ունենա դրամաշնորհների հավաքագրման համար խորհրդանշական նշանակություն... Այդպիսի ապաստարանը կունենա կանոնադրություն, որը մենք կընդունենք միասին, հաշվի առնելով ամեն անհրաժեշտն ու հնարավորը: Այնուհետև, վերադառնալով վիճահարույց հարցերի թվարկմանը՝ հնարավոր չի լինի օրենքով սահմանված խախտումները պատշաճ կերպով հայտնաբերել վերահսկող կառույցի բացակայության պարագայում: Հայտնի չէ, թե ինչպես է ֆինանսավորվելու կառույցը, ինչի հաշվին:

Մյուս կողմից, ինչ-որ փուլից սկսած այն կարող է ինքնաֆինանսավորվել, օրինակ տուգանքների, կամ ապագա տեսուչների ուսուցման դիմաց վճարման հաշվին, բայց այս ամենը դեռ կարող է ամիսներ տևել, անգամ՝ տարիներ...  Այս ամենը օբյեկտիվ պատճառներ է ստեղծել պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի առկախման համար: Կամ այն ընդունելու համար իրավիճակը դեռևս չի հասունացել: Այսինքն, եթե անգամ այն այժմ ընդունվի, վերը  թվարկված պատճառներով չի գործելու, և դա ավելի վտանգավոր իրավիճակ կստեղծի նրա ի սկզբանե հիմնավորված լինելու առումով: Այսինքն, խնդիրը, անգամ վտանգն  այն է, որ եթե օրենքը աշխատի հատվածաբար, որոշ հոդվածներ աշխատեն, մյուսները՝ ոչ, կստացվի, որ ընդհանուր առմամբ օրենքն աշխատում է ընտրովի, պարզապես անարդար, ինչը հակասում է օրենքի՝ որպես այդպիսին նպատակին, առաքելությանը և չի ծառայում արդարության վերականգնմանը: Այսպիսով, անընդունելի է նմանատիպ օրենքի  ընդունումը, անկախ այն հանգամանքից, թե որ ոլորտին է այն վերաբերում:

Դրանո՞ւմ են կենդանապաշտպանների և նրանց շահերը պաշտպանող պատգամավորների տարաձայնությունները: Ոմանք շտապեցնում են օրենքի ընդունումը, իսկ մյուսներն, ընդհակառակը, կողմ են պատասխանատու վերաբերմունքի մասին օրենք ընդունելուն, որը կարող է անմիջապես կարգավորել ամբողջ ոլորտը: Օրինագծի վրա աշխատանքները նախաձեռնող աշխատանքային խմբից անգամ պատգամավորներ կան, ովքեր դեմ էին քվեարկել ...

Կարծում եմ այս հակասական ելույթները չի կարելի տարաձայնություն անվանել, եթե դրանք պարզապես բխում են մի մասի անտեղյակությունից, կամ հետապնդված բոլորովին այլ նպատակներից, օրինակ ՝ աղմուկ ու PR ստեղծելը...Մասնավորապես, ոչ բոլորը գիտեն կամ շահագրգռված չեն խորանալ թվարկված օբյեկտիվ խնդիրների մեջ քանի որ նպատակը ըմբոստանալն է, աղմկելը, իրենց վրա ուշադրություն հրավիրելը, այլ ոչ թե ամենայն մանրակրկիտությամբ օրենք նախապատրաստելը: Նրանք ստեղծում են անհանդուրժողական և կոնֆլիկտային մթնոլորտ կենդանապաշտպանների շրջանում, անտեղի քաղաքականացնում են խնդիրը, տարբեր խմբակցությունների պատգամավորներին դրդում են բախումների և վիրավորում, ինչը, նույնիսկ պատգամավորների իսկ ամբողջ ողջամտությամբ հանդերձ չի կարող, այնուամենայնիվ, վնաս չհասցնել մեր ընդհանուր գործին:

Այդ իսկ պատճառով մենք պարզապես առաջարկում ենք, հորդորում ենք պատգամավորներին գիտակցել և ընդունել ամբողջական օրենսդրական փաթեթի ձևավորված փուլ առ փուլ սխեման. նախ դաժան վերաբերմունքի ակնհայտ դեպքերի մասին օրենքի ավելի հասարակ, պարզ/պրիմիտիվ տարբերակը, այն է՝ օրենքի այն հատվածի, որն, ըստ էության, վերահսկող կառույցի պարագայում անգամ, կփոխանցվի ոստիկանությանը, իսկ առայժմ, կառույցի բացակայության պայմաններում, ուղիղ կերպով կփոխանցվի ոստիկանությանը: Իսկ հետագայում, հաշվի առնելով վերը թվարկված բոլոր խնդիրները, հետևողականորեն և մանրակրկիտ կմշակվի պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը, զուգահեռաբար ստեղծելով անհրաժեշտ կառույցներ: Օրինագիծը կընդգրկի ամբողջ ոլորտը և կլրացնի դաժանության մասին օրենքը իսկ հետագայում կարող է գուցե և անգամ դրան փոխարինել...      

Փորձենք ամփոփել: Դուք առաջարկում եք կենդանիների պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքների փուլային  ընդունում, և չշտապել «պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի ընդունմանհարցում,այլ նախ ընդունել «դաժան վերաբերմունքի մասին»  օրենքը այն տեսքով, որով առաջարկում է ԲՀԿ խմբակցությունը, իսկ հետո հանգիստ մտածել պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի բոլոր մանրամասների, բոլոր օղակների մասին:

Միանգամայն ճիշտ է: Սակայն մենք ամենևին էլ չենք պաշտպանում Նաիրա Զոհրաբյանի տարբերակի պատճեն: Մեր կարծիքով, այդ  տարբերակի վրա նույնպես պետք է՝ աշխատացվի այնտեղ պետք է և հաշվի առնվեն բոլոր խելամիտ դիտողությունները, այդ թվում՝ պատգամավորների և հանրության, լրացվեն, քննարկվեն երկրորդ ընթերցմամբ, և մենք խորհրդարանականներին կհորդորեինք  առայժմ այս տարբերակը երկրորդ ընթերցմամբ ընդունել այն պայմանով, որ հանգիստ իրավիճակում աշխատանքը կշարունակվի պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագծի վրա: Ամփոփելով՝ ցանկանում եմ կոչ անել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին անսալ մեր կարծիքին, որը հիմնված է վարչական օրենքի (92-րդ հոդված) նախադեպեր ստեղծելու  անձնական փորձի վրա, և պատասխանատու վերաբերմունքի մասին նախագծի առաջարկի հարցում չշտապել մինչև չստեղծվեն բոլոր անհրաժեշտ կառույցները և համապատասխան մեխանիզմները, որոնք օրենքը կդարձնեն գործունակ:

Ի դեպ, մեր փորձը հիշատակելու հետ կապված ցանկանում ենք գլուխ գովալ, որ վերջերս ստեղծվել է եղած այժմյա վարչական քաղաքային կանոնների կամ օրենքի գործարկման գրեթե առաջին նախադեպը, երբ մեծ շանը շղթայից արձակել էին՝ բաց թողնելով փոքրի վրա, որից հետո երկրորդին ստիպված էին երկար ժամանակ բուժել կլինիկայում...

Ճիշտ է, մենք չկարողացանք հասնել փոխհատուցման վճարմանը.  դրա համար անհրաժեշտ էր շարունակել պայքարը դատարանում, իսկ տերերը չկարեվորեցին, և դիտավորության փաստը չէր ապացուցվել, սակայն օրինախախտը տուգանվել էր կենդանիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար, որն ավելի քիչ չէ, քան դաժան վերաբերմունքի դեպքում, և այդ առնչությամբ էր, որ անհրաժեշտություն առաջացավ հետագայում պայմաններ ստեղծել արդեն նոր օրենքի շրջանակներում առ այն, որպեսզի տուժող կողմը կամ նրա ներկայացուցիչը ստիպված չլինի ապացուցել դիտավորությունը: Դա ոստիկանության գործն է՝ ապացույցներ որոնելը և ոչ թե սովորական քաղաքացիների, ներառյալ կամավորների, կենդանապաշտպանների, ինչպես որ նախատեսված է մինչ այժմ հատուկ կառույցի բացակայության պայմաններում նախատեսված է ապացույցների որոնումը թողնել կամավոր-ակտիվիստների ուսերին: Այդ կապակցությամբ մեր պատվերի մեջ առաջարկել ենք դիտավորության և ոչ դիտավորության մասին դրույթը: Հորդորում ենք օրինագծի երկու տարբերակների վրա աշխատող պատգամավորներին հաշվի առնել մեր ցանկությունները, հակառակ դեպքում հանցագործությունների մեծ մասը կմնան առկախված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ