News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը՝ նշելով, որ դատական գործընթացը երբ սկսի՝ կպատասխանի գործի վերաբերյալ մյուս հարցերին։

Հարցին, թե պաշտոնից ազտվելուց հետո ինչո՞վ է զբաղվում, Երանոսյանն արձագանքեց. «Թոշակառուներ ինչո՞վ են զբաղվում, այգի եմ խնամում»։

Անդրադառնալով ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսիպյանի ազատմանը, Երանոսյանը հայտարարեց, որ չգիտի, թե ինչու է նա նման քայլի դիմել։

«Ոչ քաղաքականությունով եմ զբաղվում, ոչ էլ հետեւում եմ»,–ասաց նա։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

Տպել
Ամենաշատ