News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` ապրիլի 1-ին Ստեփանակերտում Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ քննարկել է այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ից հայտնում են, որ ԼՂՀ նախագահը կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդման եւ մեր ժողովրդի մտավոր ներուժի ավելի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

Բակո Սահակյանը նշել է, որ այն հանդիսանում է ինչպես կրթության եւ գիտության բնագավառի զարգացման, այնպես էլ հայոց պետականության շարունակական զորացման ամենահուսալի նախապայմաններից մեկը:

Հանդիպմանը, ներկա է եղել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ