News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին։ Այս մասին պատգամավորը հայտնեց այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում։

«Որպես ԱԺ պատգամավոր, դիմում եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին, որոնց արդյունքում տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում։

Դիմումում հանգամանորեն ներկայացվել են ՍԴ-ի նախագահի պաշտոնի յուրացման ընթացքում կիրառված հանցավոր սխեմայի բոլոր մանրամասները։ Ցանկանում եմ ընդգծել ՍԴ պաշտոնից թույլ տրված օրինախախտումների հիմքով Հրայր Թովմասյանի հեռացումը ՀՀ–ում սահմանադրական արդարության վերականգնմանն ուղղված համալիր, համակարգային գործողությունների շարքի սոսկ մի քայլը պետք է լինի»,–նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ