News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը կոչ է անում Իրաքին արագ եւ թափանցիկ հետաքննել ոստիկանների եւ ցուցարարների բախումները, որոնց հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

«Մենք կոչ ենք անում Իրաքի կառավարությանը մարդկանց թույլ տալ ազատ իրականացնել իրենց կարծիք արտահայտելու եւ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը»,- Ժնեւում լրագրողներին ասել է ՄԱԿ մարդու իրավունքների գրասենյակի մամուլի քարտուղար Մարթա Ուրտադոն։

Իրաքում չորրորդ օրն է՝ շարունակվում են բողոքները, որոնց հետեւանքով ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է 34 մարդ, տեղեկացնում է AFP-ն։

Ուրտադոն տեղեկացրել է, որ ՄԱԿ մարդու իրավունքների գրասենյակը հաստատել է 12 մահվան դեպքերը Բաղդադում՝ ավելացնելով, որ «հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, ներառյալ անվտանգության ուժերի աշխատակիցները»։ «Տասնյակ ցուցարարներ կալանավորվել են, թեեւ նրանց մեծամասնությունը հետագայում  ազատ է արձակվել»,- ասել է նա։

Կոռուպցիայի, գործազրկության եւ ծառայությունների անբավարարության դեմ ցույցերն առաջին անգամ բռնկվեցին Բաղդադում երեքշաբթի, եւ այդ ժամանակվանից տարածվել են երկրի հարավում, որտեղ գերակշռում են շիաները, այն դեպքում, երբ հյուսիսային եւ արեւմտյան նահանգները համեմատաբար հանգիստ են։

«Մենք անհանգիստ ենք այն տեղեկություններից, որ անվտանգության ուժերը օգտագործել են մարտական փամփուշտներ որոշ շրջաններում, ինչպես նաեւ կրակել են արցունքաբեր գազի բալոններից անմիջապես ցուցարարների վրա»,- ասել է Ուրտադոն՝ ավելացնելով, որ «ցույցերի դեպքում ուժի կիրառումը պետք է լինի բացառիկ դեպքերում»։

«Բոլոր միջադեպերը, որոնցում անվտանգության ուժերի գործողությունները հանգեցրել են մահվան եւ վիրավորումների, պետք է անհապաղ, անկախ եւ թափանցիկ հետաքննվեն»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ