News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները պոռնոգրաֆիկ բովանդակություն են հայտնաբերել «Քնից առաջ հեքիաթներ ըմբոստ աղջիկներ համար» գրքում՝ որոշում կայացնելով մասնակի արգելել այն, քանի որ կարող է բացասական ազդեցություն թողնել երիտասարդների վրա, հաղորդում է AFP-ը:

47 լեզուներով հրատարակված գիրքն առաջարկում է կանանց մասին ոգեշնչող պատմությունների շարք՝ սկսած բրիտանացի բուժքույր Ֆլորենս Նայթինհեյլից մինչեւ ֆրանսիացի դիզայներ Կոկո Շանելն ու երգչուհի Բեյոնսեն:

Թուրքիայի կառավարության կից անպարկեշտ հրապարակումներից անչափահասներին պաշտպանության հարցերով խորհուրդը հայտարարել է, որ «գրքում ներկայացված ստեղծագործություններից մի քանիսը խորը ազդեցություն կթողնեն մինչեւ 18 տարեկան երիտասարդների ուղեղի վրա»: Դա նշանակում է, որ գիրքը վաճառքի կհանվի 18+ տարիքային սահմանափակմամբ:

Հեղինակներից մեկը՝ ԱՄՆ-ից Ֆրանչեսկա Կավալոն, ասել է, որ նրան վշտեցրել է այդ որոշումը: «Աղջիկներն արժանի են, որ մեծանան ընդօրինակման համար կանացի կերպարներով շրջապատված: Նրանք արժանի են մեծանալ՝ կարծելով, որ նրանք կարող են ընտրել ցանկացած մասնագիտություն»,-ասել է նա: «Երբ կառավարությանը վախեցնում է մանկական գիրքը, որը քարոզում է հավասարություն, նշանակում է, որ այդ մանկական գրականության միջոցով հաղորդագրությունների քարոզն ազդեցություն է թողնում, եւ դա ավելի է մոտիվացնում ինձ ամենօրյա պայքարը շարունակելու համար»:

Թուրքիայի հրատարակիչների ասոցիացիան տարածել է հայտարարությունը, որում ասվում է, որ կառավարության որոշումը «վտանգավոր էր կարծիք արտահայտելու եւ մամուլի ազատությունը սահմանափակելու եւ ժողովրդավար հասարակության սկզբունքներին սպառնալու տեսանկյունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ