News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի հիմնադրամը որոշել էր անցկացնել միջազգային համաժողով Թուրքիայի Քայսերի կենտրոնական նահանգի հունական եւ հայկական ժառանգության թեմայով Ստամբուլում, իսկ Քայսերիի իշխանությունները հրաժարվել են տրամադրել անհրաժեշտ թույլտվությունը:

Հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո 2007 թվականին ստեղծված հիմնադրամն աշխատում է «երկխոսության, խաղաղության եւ ապրումակցման մշակույթի, խրախուսման» ուղղությամբ եւ անցկացնում գիտական համաժողովներ 12 տարվա ընթացքում:

«Ցավոք,  համաժողովի մասին իրազեկելու նպատակով Քայսերիի նահանգապետի հետ անձնական հանդիպման խնդրանքը մնացել էր անպատասխան մի քանի շաբաթ շարունակ, այնուհետեւ նահանգապետը զանգահարել էր հայտնելու, որ Քայսերիում համաժողովի անցկացումը նպատակահարմար չէ»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Այժմ Քայսերիի եւ տարածաշրջանի պատմության շուրջ համաժողովը կանցկացվի Ստամբուլում՝ Anarad Hığutyun Foundation, շենքում հոկտեմբերի 18-19-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ