News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի վարչակազմը շատ լավ հնարավորություն ունի Չինաստանի հետ առեւտրային գործարք կնքելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ որեւէ կապ չկա Չինաստանի հետ բանակցությունների եւ Պեկինի կողմից դեմոկրատների առաջադրած նախագահի թեկնածու Ջո Բայդենի գործունեությունը հետաքննելու իր ցանկության միջեւ:

«Մեկը մյուսի հետ կապ չունի»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա ավելի տրամադրված կլինի Չինաստանի հետ գործարք կնքելուն, եթե Պեկինը հետաքննի Բայդենի գործը: «Ես ցանկանում եմ գործարք կնքել Չինաստանի հետ, սակայն միայն այն դեպքում, եթե դա լավ լինի մեր երկրի համար»,-նշել է Թրամփը:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ բարձր մակարդակում առեւտրային բանակցությունները պետք է վերսկսվեն հաջորդ հինգշաբթի եւ ուրբաթ Չինաստանի փոխվարչապետ Լյու Խեի եւ ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի ու ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ:

«Ես դիտարկում եմ Չինաստանը որպես երկիր, որի հետ մենք փորձում ենք գործարք կնքել. մենք շատ լավ շանսեր ունենք գործարքը կնքելու համար»,-ասել է Թրամփը: «Այժմ մենք գտնվում ենք հնարավոր գործարքը կնքելու համար շատ կարեւոր փուլում: Եթե մենք անենք դա, այն կլինի ամբողջ պատմության մեջ ամենախոշոր գործարքը»:

Նախօրեին Թրամփը հրապարակայնորեն կոչ էր արել Պեկինին հետաքննություն անցկացնել դեմոկրատ Բայդենի նկատմամբ: Անցած շաբաթ Թրամփի վարչակազմը հրապարակել էր Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի սղագրությունը, որի ժամանակ Թրամփը խնդրել էր նրան հետաքննել Ուկրաինայում Բայդենի որդու գործունեությունը:

Այդ հեռախոսազրույցի հիման վրա Ներկայացուցիչների ալատում դեմոկրատների կողմից մեկնարկել է Թրամփի իմփիչմենթին ուղղված հետաքննությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ