News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կայացել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքը մշակող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ լրատվական ծառայությունից։

Բացի պատգամավորներից քննարկմանը մասնակցել են նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եզիազարյանը, «Վերադարձ Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը, ADWISE խորհրդատվական ընկերության համահիմնադիր և իրավաբանական խորհրդատվության ղեկավար Արա Խզմալյանը և իրավաբան Հայկ Մալխասյանը:

Քննարկման մասնակիցները նշել են, որ լավատեսորեն են տրամադրված և ակնկալում են, որ հաջորդ նստաշրջանին արդեն պատրաստ կլինի հայրենադարձների համար նախատեսված առաջին ամբողջական օրենքը:

Աշխատանքային խումբը հանդիպման արդյունքում սահմանել է առաջիկա հանդիպումների ժամանակացույցը և օրակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ