News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Թուրքական նավերից մեկը՝ «Յավուզը», շուտով կսկսի հորատման աշխատանքները Կիպրոսի հարավ-արեւելքում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզին։

«Մեր «Յավուզ» նավը հասել է «Գյուզելյուրթ-1» կետ։ Հույս ունենք, որ մեր նավը հորատումը կսկսի որքան հնարավոր է շուտ՝ նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո»,- գործակալությունում մեջբերել են Դոնմեզի խոսքերը։

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ երկու ջրհոր է փորում կղզու արեւելքում եւ արեւմուտքում, ինչը զայրացրել էր Նիկոսիային եւ Եվրամիությանը։

Հիշեցնենք, որ ԵՄ-ը հայտարարել է այն մասին, որ Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում կդիտարկվի հնարավոր կետային պատժամիջոցների հարցը Կիպրոսում Թուրքիայի հորատման աշխատանքների պատճառով։

1974-ին Կիպրոս Թուրքիայի ներխուժման արդյունքում կղզու հյուսիսային մասն անցավ Թուրքիայի վերահսկողության տակ։

Կիպրոսը ԵՄ-ում պաշտոնապես ներկայացնում է Հունաստանը, իսկ Կիպրոսի «թուրքական»՝ հյուսիսային մասը ճանաչում է միայն Թուրքիան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ