News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում հոկտեմբերի 4-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաններում Անի խոշորացված համայնքի Սարակապ գյուղի բնակիչ, 56-ամյա Վրույր Մկոյանը ոստիկանության Անիի բաժին է ահազանգել, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում իրենց գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել իր եւ համագյուղացիներ, 59-ամյա Տիգրան Ծառուկյանի, 48-ամյա Միսակ Ծառուկյանի եւ 17-ամյա Ռուբեն Ծառուկյանի միջեւ, որի ժամանակ Տ., Մ., Ռ., Ծառուկյանները իրեն ծեծի են ենթարկել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Անիի բաժին, որտեղ բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել:

Այս հայտարարությունից ժամեր անց ոստիկանության Անիի բաժին է դիմել Տ. Ծառուկյանը եւ հայտնել, որ նույն օրը գյուղի սկզբնամասում վիճաբանության ժամանակ Վ. Մկոյանը մետաղյա ձողով հարվածել է իր գլխին, ինչի հետեւանքով իրեն վնասվածք է պատճառվել, իսկ քարով հարվածելու ժամանակ այն դիպել է իր KIA մակնիշի 88 NM 909 համարանիշի ավտոմեքենային: Նշված փաստով նույնպես հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Տ. Ծառուկյանին եւ Վ. Մկոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Ծառուկյանը Սարակապ գյուղի դպրոցի տնօրենն է, Ռ. Ծառուկյանը՝ նրա որդին, Տ. Ծառուկյանն էլ աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Անի խոշորացված համայնքի գազի գրասենյակում, իսկ Վ. Մկոյանի եղբայրը Սարակապի գյուղապետն է:

Վ. Մկոյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը ստիպված է հարվածել, քանի որ Ծառուկյանները հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել ու երբ ինքը վայր է ընկել, ինքնապաշտպանության նպատակով դիմել է այդ քայլին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ