News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Թբիլիսյան խճուղուց բաժին բերման են ենթարկել 4 քաղաքացու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 17.15-ին, Թբիլիսյան խճուղում լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած «Մերսեդես»-ին է բախվել «ՎԱԶ-2101» ավտոմեքենան։ «ՎԱԶ-2101»-ի վարորդն ու ուղեւորները վիճաբանել են «Մերսեդես»-ի վարորդի եւ ուղեւորուհու հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը տեւական ժամանակ հնչեցրել հայհոյանքներ եւ փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

Ժամը 21.00-ին «Մերսեդես»-ի վարորդից ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ