News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ին 10-ին հարձակում է տեղի ունեցել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Ինչպես երեւում է «Հրապարակ» լրատվականի տեսանյութից, մի խումբ երիտասարդներ ձվերով   հարվածել եւ վիրավորական պոստերներ են փակցրել մամուլի ակումբի պատերին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպանը»;

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր անհանգստությունն է հայտնում։ Նմանօրինակ դեպքերը եւ լրատականների նկատմամբ ճնշումները պետք է բացառվեն։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հույս է հայտնում, որ ՀՀ ոստիկանությունն արագ կարձագանքի եւ օրինական դաշտ կբերի գործողությունների հեղինակներին։

«Մեդիա Պաշտպանը» չի ցանկանում իրավական գնահատական տալ երիտասարդների գործողություններին, բայց նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արարքը խուլիգանական բնույթ ունի եւ կարող է պատժվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ սատար է կանգնելու խոսքի ազատությանը։ Նախաձեռնությունը պատրաստ է օրենքի շրջանակներում աջակցել «Հայելի» մամուլի ակումբին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան եւ Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել «Հայելի. ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ